15 ապրիլի 2017 - 13:58 AMT
ՀՈԴՎԱԾ
Պուլիցերյան լուսանկարներ
Թեյվոն Թաների վերադարձը բնականոն կյանքի
Պուլիցերյան մրցանակն ամենահեղինակավորն է համարվում ԱՄՆ լրագրության ոլորտում, այն շնորհվում է պատմությունը եզակի ձևով ներկայացնելու և մարդկային զգացմունքները լրատվության մեջ արտացոլելու համար: PanARMENIAN.Net-ը պատմում է լուսանկարների մասին, որոնք չեն ստում:

2017-ի ապրիլի 10-ին Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում հրապարակվեցին 2016-ի Պուլիցերյան մրցանակի դափնեկիրների անունները:

Chicago Tribune-ի լուսանկարիչ Ջեյսոն Ուեմբսգանսն (Jason Wambsgans) արժանացել է Պուլիցերյան մրցանակի Feature Photography («Գեղարվեստական լուսանկար») անվանակարգում փոխհրաձգության ժամանակ վիրավորված 10-ամյա Թեյվոն Թաների և նրա մոր մասին, որը փորձում է փրկել որդու կյանքը:

© Jason Wambsgans

10-ամյա Թեյվոնը կանգնած է եղել Չիկագոյում իր տան շեմին մոր և երկվորյակ քրոջ հետ, երբ ոչ հեռու փոխհրաձգություն է սկսվել: Փամփուշտներից մեկը խոցել է նրա որովայնը, վնասել ներքին օրգաններն ու խցանվել ուսի մեջ:

Տղան ստիպված էր 2 ամիս անցկացնել հիվանդանոցում անորոշ վիճակում, մինչև որ փամփուշտը հանվեց:

© Jason Wambsgans

Թեյվոնը լալիս է փամփուշտի հեռացման վիրահատությունից առաջ: Փամփուշտը վնասել է ստամոքսը, երիկամը, փայծաղը և ձախ թոքը և խցանվել ուսի շրջանում:

© Jason Wambsgans

Տղայի մայրը՝ Մելանի Վաշինգտոնը, հոգ է տանում տղայի մասին հաջող անցած վիրահատությունից հետո:

© Jason Wambsgans

Թեյվոնը շատ էր ցանկանում, որ իրեն տան այդ չարաբաստիկ փամփուշտը, սակայն ոստիկանությունն այն առգրավեց որպես իրեղեն ապացույց:

© Jason Wambsgans

Տղայի ընտանիքը և հիվանդանոցի աշխատակիցները Թեյվոնի մահճակալի մոտ:

© Jason Wambsgans

Թեյվոնը 12 տարեկանից փոքր այն 24 երեխաներից մեկն է, որոնք վիրավորվել են 2014-ին Չիկագոյում փոխհրաձգությունների հետևանքով:

© Jason Wambsgans

Հիվանդանոց ընկնելով 2016-ի օգոստոսի 8-ին՝ տղան տուն վերադարձավ միայն սեպտեմբերի վերջում: Այս լուսանկարում նա պարում է քույրերի հետ Գովաբանության օրը:

© Jason Wambsgans

Միայն նոյեմբերին բժիշկները թույլ տվեցին նրան դպրոց հաճախել: Մինչև 2016-ի ավարտը նա հոգեբանի էր այցելում հաղթահարելու համար հոգեբանական ցնցումը:

© Jason Wambsgans

Այժմ Թեյվոնի կյանքում ամեն ինչ լավ է:

Թեյվոնի մասին ֆոտոպատմության հեղինակը, Ուեմբսգանսը 2002-ից Chicago Tribune-ի հաստիքային լուսանկարիչն է: 2013-ից նա ակտիվորեն լուսանկարներ է հրապարակում Չիկագոյում հրազենի կիրառմամբ բռնության հիմնախնդրի մասին:

Հասմիկ Վանցյան/PanARMENIAN.Net