Ռեպորտաժը հրապարակվել է The New York Times-ում 2016-ի ամռանը:
Լուսանկարում Ռոմեո Ջոել Տորեսի մարմինն է, որը սպանվել է հոկտեմբերին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում: 2016-ի հունիսին ստանձնելով նախագահի պաշտոնը՝ Ռոդրիգո Դուտերտեն դաժան արշավ է սկսել թմրաբիզնեսի դեմ: Կես տարվա ընթացքում ավելի քան 3.000 մարդ է գնդակահարվել՝ թմրանյութերի պատրաստման և տարածման կասկածանքով:
Բերեուլակը 35 օր է անցկացրել Մանիլայում: Այդ ընթացքում նա լուսանկարել է ոստիկանական կամայականության 57 զոհի դիերը: Ինչպես վկայում է նրա ռեպորտաժը, սպանությունները կատարվում են ամբողջ քաղաքով մեկ՝ բնակելի թաղամասերում, երկաթուղային կայարաններում, տներում և նույնիսկ դպրոցների հարևանությամբ:
Ամեն երեկո ավստրալացի լուսանկարիչը տեղաբնակ գործընկերների հետ միասին մոտենում էր ոստիկանության բաժանմունքի մուտքին, որտեղ սպասում էր սպանության մասին հերթական հաղորդագրությանը և անմիջապես մեկնում էր սպանության վայր:
Սպանությունները գրեթե միշտ նույն սցենարով էին կատարվում. զոհին մոտոցիկլ էր մոտենում 2 ուղևորով և կրակահերթ էր արձակվում:
Ջիմբոյ Բոլասիի մարմինը հայտնաբերվել էր կամրջի տակ կտտանքների հետքերով և բազմաթիվ հրազենային վերքերով: Զոհվածի կինը պնդում էր, որ նա կամավոր էր հանձնվել իշխանություններին՝ խուսափելու համար մահապատժից թմրանյութեր վաճառելու համար:
Լուսանկարում 6-ամյա Ջիմջին հոր թաղման ժամանակ բղավում է. «Հայրի՜կ»:
2016-ի հուլիսից նոյեմբեր Մանիլայում 35.600 մարդ է ձերբակալվել 1,5-միլիոնանոց քաղաքում: Ընդհանուր առմամբ երկրի մասշտաբով տվյալներն ավելի սարսափելին են: Ոստիկանները դռնեդուռ էին անցնում՝ կես տարում խուզարկելով ավելի քան 3 մլն մարդու: Իր մեղքը խոստովանել է ավելի քան 700.000 թմրամոլ և գրեթե 60.000 վաճառող: Բանտերը գերծանրաբեռնված են: Տառացիորեն յուրաքանչյուր մետրն օգտագործվում է նոր կալանավորներ տեղավորելու համար:
4 տղամարդ, որոնք ձերբակալվել են թմրանյութեր պահելու համար:
Ֆիլիպինցիների համար սպանությունները դարձել են սարսափելի առօրյա: Հոկտեմբերին 36-ամյա Էդվին Մենդոզա Ալոնը սպանվեց 7-Eleven սուպերմարկետում, մյուս այցելուների աչքի առաջ: Ֆլորդջոն Կրուզին սպանել են մոր տանը, ուր նա եկել էր ռադիոընդունիչը վերանորոգելու:
Խոսելիտո Ռուֆինոն զարմուհու հետ տեսախաղով էր տարված, երբ դիմակավոր մարդիկ ներխուժեցին տուն և ձեռնաշղթաներ հագցրեցին նրան: Բոլոր ներկաներին հրամայեցին իրենց սենյակները գնալ և մարել լույսը: Շուտով մի քանի կրակոց լսվեց:
Խոսելիտո Ռուֆինոյի թաղումը:
Հաճախ սպանվածներին գտնում են մեջքի ետևում կապած ձեռքերով և սկոչով փաթաթված գլխով: Սպանվածների մարմնին փակցված են լինում սարսափազդու գրառումներով թղթեր: Այս դեպքում գրված էր. «Դիլերը, որը կանգ չի առնի, կզրկվի կյանքից»:
Նելլի Դիասը ողբում է ամուսնու՝ Քրիսոսթոմոյի, մահը, որը թմրամոլ էր: Նրան սպանել են հակաթմրամոլային արշավի մեկնարկից մի քանի օր անց, երբ նա քայլում էր փողոցով իր 9 երեխաներից 3-ի հետ:
Ոստիկանները զեկույց են կազմում թմրամոլների հավաքատեղի կատարած ստուգայցից հետո: Բերեուլակի լուսանկարած 57 զոհից 3-ը կանայք են: 17-ամյա Անժելա Ֆերնանդեսին պատահաբար են սպանել՝ կրակելով նրա ընկերոջ վրա:
«Նրանք սպանում են մեզ ինչպես կենդանիների»,-ասել է լուսանկարչին անցորդը, երբ լուսանկարիչը հերթական անգամ շտապել է հանցագործության վայր:
Այդ ցանկի փետրվարի լուսանկարներից մեկը Բերեուլակին մրցանակային տեղ բերեց հեղինակավոր World Press Photo մրցույթում: Նա նաև 2016-ի լավագույն լուսանկարիչ է ճանաչվել միջազգային The Best of Photojournalism 2016 մրցույթի վարկածով: