9 ապրիլի 2019 - 17:42 AMT
ՀՈԴՎԱԾ
Լանք, թե խնդանք
Ինչը ժպիտ պարգևեց վերջին օրերի դրամատիկ իրադարձություններում
Ներհասայտանյան քաղաքական և հանրային օրակարգը շաբաթվա հենց սկզբից հագեցած էր, դրանց շուրջ զարգացումներն ու հնչող կարծիքները՝ բացի լուրջ լինելուց, հաճախ նաև մեմետիկ։ PAN-ը մեկտեղել է վերջին 2-3 օրվա դրամատիկ իրադարձությունների ուրախ դրվագները։

Բարձրախոսը՝ ականջին

Աշխատանքային շաբաթը սկսվեց «Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորման դեմ ընկերության աշխատակիցների բողոքի ակցիայով:

Ցուցարարներից մեկը դատարանի շենքի մոտ «սիրելի «Սպայկային» դիմեց՝ բարձրախոսն ականջին դրած:

«Ուտիլիզատորը»

Շաբաթվա ամենաքննարկված թեման ԱԺ-ում տրանսգենդեր քաղաքացու ելույթն էր:

Ազգային ժողովի այգում մի շարք մարդիկ և հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիա իրականացրեցին՝ ընդդեմ ՀՀ-ում ԼԳԲՏ համայնքի:

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարարեց, որ պատրաստ է ուտիլիզացնել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին:

Նա, ի դեպ, պատրաստված էր եկել՝ իր հետ բերել էր «ուտիլիզացնելու գործիքը»:

«Չարքերի» վտարումը՝ ԱԺ-ում

ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիային Տեր Ղազար անունով հոգևորականը պնդում էր, որ պետք է խնկարկում անի ԱԺ շենքում և ամբիոնը պիտի օրհնվի՝ տրանսգենդերի ելույթից հետո:

Նա նաև հասցրեց խատել հասարակական կարգը՝ փորձելով արգելափակել Բաղրամյան պողոտան:

«Ժելեած մազերով՝ ԼԳԲՏ համայնքի դեմ ակցիայի չեն մասնակցում»

Խորհրդարանի մոտ ակցիայի մասնակիցների միջև միջադեպ գրանցվեց. նրանցից մեկին դուր չէր եկել մյուս մասնակցի` Հայկազ Մակարյանի ժելեած սանրվածքը:

«Աղջկա պրիչոսկով ելույթ ես ունենում», - ասել է նա վերջինիս, ինչից հետո քաշքշոց է սկսվել նրանց միջև՝ զուգորդված վիրավորանքներով:

Ունիվերսալ ցուցարարը

ԱԺ շենքի մոտ ակցիայի մասնակիցներից մեկը ժամեր առաջ մասնակցել էր նաև «Սպայկա» ընկերության կազմակերպած ցույցին:

Մինչ այդ, քաղաքացին Բագրատաշենի անցակետում անցնում էր ուղեբեռի համար նախատեսված սարքով:

ՀՀ-ում սանավիացիայի շնորհանդեսն էր

ՀՀ առողջապահության նախարարը տարածաշրջանում սանավիացիայի առաջին ծառայության ներդրման շնորհանդեսից հետո նույնպես մեմերի հերոս դարձավ:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net