3 հուլիսի 2020 - 19:11 AMT
ՀՈԴՎԱԾ
Ինչ դիտել շաբաթ-կիրակի
10 տեսանյութ, որ կլցնեն ձեր հանգստյան օրերը
Համավարակի պատճառով շատերս հանգստյան օրերն ակտիվ կազմակերպելու փոխարեն անցկացնում ենք համակարգչի դիմաց, սերիալներ ու տեսանյութեր դիտելով։ PanARMENIAN.Net-ն առանձնացրել է շաբաթվա ամենատարբերվող մի քանի ռուսալեզու ու անգլալեզու տեսանյութ՝ շաբաթն ու կիրակին ավելի հետաքրքիր անցկացնելու համար:

Յուրի Դուդն անցնող շաբաթ հյուրընկալվել է IC3PEAK խմբին, ում հետ «դուձավարի» զրուցել է Պուտինի, բռնության, ֆեմինիզմի, մահվան և այլ թեմաների մասին։ Տեսանյութի տևողությունը՝ մոտ մեկուկես ժամ։

«Ինստածտերի» անհոգ ու ճոխ թվացող կյանքի հետնաբեմում շատ հաճախ հարուստ ու տարիքով տղամարդու հետ հարաբերություններ են, որոնք ոմանք սովորական մարմնավաճառություն են համարում, ոմանք էլ «էսկորտ» անվանում։ BBC-ն խորացել է թեմայի մեջ մոտ մեկժամանոց ֆիլմով․ 600 հազար դիտում՝ մեկ շաբաթում:

Վերոնիկա Բարասին Լոնդոնի Գոլդսմիթս համալսարանի դասախոս է, մարդաբան, համացանցում իրավունքների ակտիվիստ ու 2 երեխաների մայր․ նա պատմում է՝ ինչ են տեխնոլոգիական ոլորտի ընկերություններն իմանում մեր երեխաների մասին, երբ նրանց սմարթֆոն ենք տալիս։ Տևողությունը՝ 11 րոպե:

Մեկ այլ կարճ ու հետաքրքիր TED-ելույթ՝ դրոշների թաքնված ուժի մասին․ ինչո՞ւ են դրանք միավորում, հունից հանում, թշնամեցնում ու ջղայնացնում մեզ․ կտևի 15 րոպե:

«А поговорить?» («Իսկ խոսե՞լ») նախագիծն էլ հյուրընկալել է ծագումնագան Կոնստանտին Սևերինովին․ եթե ուզում եք իմանալ՝ ինչ է իսկականից «հայու գենը» ու «ռուսյո գենը», իսկ ինչն է այդ ամենի մասին՝ հեքիաթ, միացեք մոտ կես միլիոն դիտողներին (մեկուկես ժամ):

Մենք, իհարկե, դեռ երկար չենք թռչելու, սակայն կան երջանիկներ, որոնք օդ են բարձրանում, և ուկրաինական «Записки пилота» («Օդաչուի գրառումները») նախագիծը դրանցից մեկն է։ Եթե սիրում եք տեխնիկա, այն էլ՝ հսկայական ու բացառիկ, դիտեք վերջին կեսժամանոց հարորդումը պատմության ամենամեծ ինքնաթիռի՝ ԱՆ-225 «Մրիայի» մասին։ Ավելի քան 400 հազար դիտում՝ մեկ շաբաթում: