4 սեպտեմբերի 2021 - 15:50 AMT
ՀՈԴՎԱԾ
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին
Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Գալիք տարվա՝ 2022-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանը մրցում է Հյուսիսային Մակեդոնիայի, Գերմանիայի և Լիխտենշտեյնի հետ։

Հս. Մակեդոնիայի հետ խաղն արդեն ավարտվել է ոչ-ոքի (0:0), և մեր տղաներին սպասվում է ամենակարևոր խաղը՝ Հայաստանի ու Գերմանիայի հավաքականների միջև աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի 5-րդ տուրի հանդիպումը: Այժմ մեր հավաքականը 10 միավորով J խմբի առաջատարն է, իսկ Գերմանիան ունի 9 միավոր: Խաղը որոշիչ ու թեժ է լինելու, և, բնականաբար, ոչ պակաս կարևոր է որոշել՝ որտեղ դիտել այդ վճռորոշ հանդիպումը:

Easy Pay ընկերությունը «Կյանքդ մի բարդացրու» արշավի շրջանակում առաջարկում է իսկապես հեշտ ու հաճելի տարբերակ՝ դիտել մերոնց խաղը մեծ էկրանին, մայրաքաղաքի կենտրոնում, մաքուր օդին, համեղ սննդի և ըմպելիքների հասանելիությամբ` ընկերների հետ, դառնալով «12-րդ խաղացող» ու զգալով խաղի դրայվը, և այդ ամենը` բոլորովին անվճար: Որտե՞ղ: Անգլիական այգում, ուր Easy Pay-ը ստեղծել է բոլոր հարմարությունները՝ բացելով Easy Fan Zone: Մեծ էկրանը հնարավորություն կտա բաց չթողնել խաղերի ոչ մի կարևոր դրվագ, մաքուր օդը թույլ կտա չմտածել վարակվելու ռիսկերի մասին, իսկ տարածքում գտնվող արագ սննդի կետում կարելի է համովություններ գնել՝ վճարելով EasyPay տերմինալներով և easywallet հավելվածով. դրա համար պարզապես անհրաժեշտ է լիցքավորել հեռախոսն ու օնլայն դրամապանակը, քանի որ easywallet-ով վճարողների համար ամեն բան ավելի մատչելի է լինելու։

Ասում են՝ «12-րդ խաղացողի» գործոնը կարևոր է խաղի հաջողության համար, քանի որ ֆուտբոլիստները զգում են իրենց սատարող երկրպագուների փոխանցած դրական լիցքերն ու աջակցությունը՝ անգամ էկրանից այն կողմ: Սեպտեմբերի 2-ին՝ Հս. Մակեդոնիայի հետ խաղի ժամանակ, Անգլիական այգում հավաքվել էր 1000-ից ավելի երկրպագու: Առաջիկա խաղերին անհրաժեշտ է ավելի շատ երկրպագու, որպեսզի մերոնց ուղղվող դրական էներգիայի հոսքն ավելի միասնական և ուժեղ լինի:

Այսպիսով՝ հավաքվում ենք Անգլիական այգում՝ Easy Fan Zone-ում, սեպտեմբերի 5-ին` ժամը 22։45-ից՝ Գերմանիա - Հայաստան խաղը դիտելու, և սեպտեմբերի 8-ին` ժամը 20:00-ից՝ Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպման մի մասը դառնալու:

Իսկ մերոնց մաղթում ենք easy խաղ՝ թեթև ոտքերով:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net