23 հունիսի 2007 - 16:26 AMT
ՀՈԴՎԱԾ
Վրաստանն ու Թուրքիան շահագրգռված են Ջավախքում հայկական ազդեցության թուլացման մեջ
Թուրք-մեսխեթների հայրենադարձությունը դառնում է Հայաստանի ազգային անվտանգության խնդիր, քանի որ գրեթե փակվում է թուրքական օղակը Հայաստանի շուրջ
Վրացական խորհրդարանը առաջին ընթերցմամբ Վրաստանի հարավում բնակվող եւ անցյալ դարի կեսերին Միջին Ասիայի հանրապետություններում վերաբնակեցված մեսխեթների հայրենադարձության մասին օրենք է ընդունել: Վրաստանն սկսում է իրականացնել Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած գլխավոր պարտավորություններից մեկը: Ըստ այդ պարտավորությունների, թուրք-մեսխեթները պետք է հայրենադարձվեն մինչեւ 2016 թվականը:
Ըստ օրինագծի, Վրաստան վերադառնալ ցանկացողները պետք է մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը պետք է իրենց փաստաթղթերը ներկայացնեն իրենց բնակության հանրապետություններում Վրաստանի դեսպանատներ: Վրաստանի քաղաքացիության հավակնորդը պարտավոր է հրաժարվել մյուս պետության քաղաքացիությունից, ինպես նաեւ վրացերենի, Վրաստանի պատմության եւ Սահմանադրության իմացության քննություն հանձնի:

Այսօր Վրաստանում ընդամենը 700 մեսխեթ է բնակվում: Իսկ ԽՍՀՄ նախկին տարածքում նրանց ընդհանուր թվաքանակը որոշ տվյալներով կազմում է 260-280 հազար մարդ, չնայած ավելի բարձր գնահատակններ կան` մինչեւ 300. 000 եւ նույնիսկ 750.000 ամբողջ աշխարհում: Թուրք-մեսխեթների ծագումը չափազանց խճճված է եւ գոյություն ունի դրա երկու հիմնական վարկած. թուրքամետ. թուրք-մեսխեթների 80 տոկոսը էթնիկ թուրքերի սերուդներն են, իսկ 20 տոկոսը բնիկ վրացիների եւ հայերի (համշենների), ովքեր մահեդական են դարձել XVII-XVIII դարերի ընթացքում եւ անցել են թուրքական լեզվին: Գոյություն ունի նաեւ վրացամետ վարկած. թուրք-մեսխեթների մեծամասնությունը XVII-XVIII դարերի ընթացքում թրքացված վրացի-մեսխեթների սերունդներն են, էթնիկ թուրքերի եւ ադրբեջանցիների մի, ինչպես նաեւ հայալեզու համշենների փոքր խառնուրդով: Պատմական Մեսխեթիայի տարածքը համապատասխանում է Վրաստանի երեք շրջանների` Աիդգեն, Ախալցխա եւ Ասպինդձա, որոնք մտնում են Սամցխե-Ջավախքի, ինչպես նաեւ Թուրքիայի որոշ շրջանների մեջ: Մեսխեթների փորք խումբ բնակվում էր Աջարիայի արեւելքում եւ ժամանակից Թուրքիայի հյուսիս-արեւելքում:

Ջավախքի հայերի համար մեսխեթների հայրենադարձության մասին օրենքի իրագործումը չափազանց բացասական հետեւանքներ կարող է ունենալ: Եւ չնայած վրացական խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն պնդում է, որ հայրենադարձներին ողջ Վրաստանով են բնակեցնելու, դրանց մի մասը, եւ ամենայն հավականաությամբ մեծ մասը կբնակեցվի Ջավախքում: Հայաբնակ շրջանի «անոսրացման» մեջ առաջին հերթին շահագրգռված եմ Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչը նրանք եւ փորձում են անել Վրաստանի լուռ համաձայնությամբ:

Եթե մեսխեթները բնակվեն Ախալցխայում, ապա շատ շուտով կփոխվի ժողովրդագրական իրավիճակը, ինչը Անկարայի համար շահավետ կլինի: Թուրքիայում այսօր բավական քանակությամբ թուրք-մեսխեթներ են ապրում, ովքեր պատրաստ են ետ վերադառնալ, եւ հենց նրանց ներկայությունը թույլ կտա Թուրքիային խաղարկել «մեսխեթների խաղաթուղթը» եւ իրոք դառնալ տարածաշրջանային տերություն: Ավելին, Սամցխե-Ջավաքը կարեւոր է Թուրքիայի համար նաեւ ռազմավարական տեսանկյունից. ենթադրվող սցենարներից մեկը նախատեսում է մեկնած ռուսական կայանի փոխարեն թուրքականի տեղակայումը: Այդ փաստը չի կարող չանհանգստացնել ջավախահայերին, ովքեր հոյակապ տեղյակ են` ինչով է նրանց սպառնում նման հարեւանությունը: Չարժէ մոռանալ, որ Ջավախքի տարածողվ է անցնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը: Այդ տեսանկյունից, ավելի լավ է տվյալ տարածքում խելոք եւ ծագումով մոտ բնակչություն լինի, քան հայերն ու նույնիսկ վրացիները: Պետք է հատուկ նշել, որ այդ հարցում Վրաստանի եւ Թուրքիայի շահերը համընկնում են. երկու կողմերն էլ շահագրգռված են Սամցխե-Ջավախքում հայկական ազդեցության թուլացման մեջ:

Սակայն Վրաստանը չի շտապում վերաբնակեցնել թուրք-մեսխեթներին այդ շրջան: Թբիլիսիի մոտեցումը տարբերվում է նրանով, որ առաջին հերթին մեսխեթները ներկայացվում են որպես մահմեդականացված վրացիներ: Այդպիսով փորձ է արվում նրանց Վրաստանի վերահսկողության տակ առնել: Բացի այդ, Թբիլիսին Թուրքիայի հետ սահմանակից շրջաններ վերադառնալու բացառիկ իրավունքներ չի տալիս, դրա փոխարեն Վրաստանը ձգտում է վերաբնակեցնել մեսխեթներին ոմբողջ երկրով մեկ` թույլ չտալով նրանց կենտրոնանալ մի վայրում: Որոշ տեսանկյունից կարելի է ասել, որ այդ դեպքում Երեւանի եւ Թբիլիսիի շահերը համընկնում են, սակայն ամբողջ հարցը կայանում է նրանում` ինչքան երկար Վրաստանը կկարողանա հակազդել Արեւմուտքի եւ Թուրքիայի ճնշմանը: Ամենայն հավականությամբ, ոչ այնքան: Ճիշտ է, գուցե Սահակաշվիլիի հեռանալուն պես իրադրությունը փոխվի, սակայն դժվար թե հայերի համար լավ ուղղությամբ: Նույնիսկ գուցե վատագույն: Թուրք-մեսխեթների վերադարձը դառնում է Հայաստանի ազգային անվտանգության խնդիրը, քանի որ սպառնալիքի տակ է հայտնվում ոչ միայն Ջավախքի հայերի ապագան, այլեւ գրեթե փակվում է թուրքական օղակը Հայաստանի շուրջ: