12 հունիսի 2008 - 20:29 AMT
ՀՈԴՎԱԾ
Ադրբեջանն ունի բոլոր հիմքերը ռազմատենչ հայտարարությունների համա՞ր
Բաքվում ընդհանուր կարծիք չկա` ում իրավահաջորդն է հանդիսանում ժամանակակից Ադրբեջանը
Բաքվում Ադրբեջանի նախագահի ընտրություններից առաջ նորից սկսել են խաղարկել ղարաբաղյան խաղաթուղթը. միանշանակ ընտիր միջոց շեղելու բնակչությանը առօրյա խնդիրներից: Իսկ դրանք առավել քան բավարար են նավթով ու գազով հարուստ Ադրբեջանում: «Համաշխարհային արժեզրկային գործընթացներին ավելացել են սեփական խնդիրները, ինչը ուժեղացնում է աշխարհում կատարվող երեւույթների հետեւանքները:
Դրա ապացույց է հանդիսանում գոնե այն, որ, օրինակ, Նորվեգիայում գնաճը վերջին տարում կազմել է 2,3 տոկոս, այն դեպքում երբ Ադրբեջանում խոսքը առավել քան 20 տոկոսի մասին: Դա ապացուցում է, որ արժեզրկային գործընթացները սանձելու փորձերը մեծամասամբ ղեկավարվում են: Ճիշտ է, դրա համար անհրաժեշտ է կառավարության համապատասխան տնտեսական քաղաքականություն»,- Day.az-ը մեջբերում է հայտնի տնտեսագետ Ինգլաբ Ահմեդովի խոսքերը: «Ցավոք, դրա փոխարեն, մենք դառնում ենք տնտեսության ավելի շատ տաքացման ականատեսները»,- պնդում է տնտեսագետը: Նման պայմաններում Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով կարգավորելու կոչերը եւ պատմության մանիպուլյացիան կարող են իրենց դերը խաղալ, սակայն զուտ կարճաժամկետ հեռանկարում:

Երեւան-Մոսկվա-Բաքու վերջին հեռուստակամրջի ժամանակ քաղաքագետ Ֆիկրետ Սադիխովն ուղղակի հայտարարել է, որ Ադրբեջանը բոլոր հիմքերն ունի ռազմատենչ հայտարարությունների համար, ինչպես եւ բոլոր հնարավորությունները դրա իրականացման համար: «Բաքվի դիրքորոշումը ելնում է տարածքային ամբողջականության միջազգային իրավունքից»,- ընդգծել է նա: Տարածքային ամբողջականության սկզբունքը արդեն մանտրա է դարձել բոլոր ադրբեջանցի քաղաքական գործիչների համար, ովքեր օրինակ են վերցնում Իլհամ Ալիեւից: Իսկ այլ մարդ այնտեղ չկա: Շատ հնարավոր է` Բաքվում գտնում են, որ եթե երկար կրկնեն այդ մանտրան, ապա հնարավոր է շրջել կարգավորման գործընթացը իրենց կողմը: Սակայն, ինչպես միշտ, բաքվեցի քաղաքական գործիչների հաշվարկներում բացակայում է բանակցությունների գլխավոր կողմը` Լեռնային Ղարաբաղը: Նույն Սադիխովը պարզապես վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի ներկա ղեկավարությունը, դառնալով բանակցությունների կողմ, չի ցանկանա ավելի արագ կարգավորել այդ հակամարտությունը:

Իսկ ապա ամենահետաքրքիրն է սկսվում. պարզվում է` Բաքվում ընդհանուր կարծիք չկա` ում իրավահաջորդն է հանդիսանում ժամանակակից Ադրբեջանը: Ադրբեջանի Հանրապետության 1991 թվականի օգոստոսի 31-ի անկախության հռչակագրի համաձայն, ԱՀ-ն հանդիսանում է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (ԱԴՀ) իրավահաջորդը, որը գոյություն է ունեցել 1918-1920 թվականներին: Սակայն այն ժամանակ Լեռնային Ղարաբաղը չի եղել ԱԴՀ կազմում: Այսօր Բաքվի պատմաբանները ասում են, որ ԱՀ-ն հանդիսանում է Ադրբեջանի ԽՍՀ իրավահաջորդը եւ քանի որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է խորհրդային հանրապետության մասը, ապա, միջազգային իրավունքով, պետք է մնա Ադրբեջանի կազմում:

Պատմաբան Էլդար Իսմաիլովը նույն հեռուստակամրջի ընթացքում անգամ ասաց, որ Լեռնային Ղարաբաղը ոչ թե ազգություն է, այլ տարածքային հասկացություն: Հետաքրքիր եզրահանգում է, եթե հաշվի առնենք այն, որ բոլոր փաստաթղթերում խոսվում է Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության մասին, այլ ոչ թե «ղարաբաղցիների»: Սակայն, հնարավոր է` ադրբեջանցի պատմաբանի համար այդպես հարմար է. չկա ազգություն, չկան խնդիրներ:

Մինչ դեռ, պաշտոնական Բաքուն «անհեթեթ է համարում բանակցային այս փուլում Լեռնային Ղարաբաղի հայ համայնքին ներգրավելու միտքը»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր մարմնի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

Նրա կարծիքով, «Ադրբեջանը չի պատրաստվում այսօր բանակցային գործընթացում ընդգրկել Լեռնային Ղարաբաղի հայ համայնքը, քանի որ խաղաղ բանակցություններ է վարում Հայաստանի հետ»: «Եթե Հայաստանը միջազգային հանրության առջեւ հայտարարի, որ դուրս է գալիս կարգավորման գործընթացից, եւ հետայսու չի խառնվի, ապա այդ հարցը կարող է դիտարկվել ապագայում»,- ասել է նա:

«Ադրբեջանը կարող է բանակցությունների գնալ Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի հետ, սակայն միայն որոշ հարցերի կարգավորման դեպքում, որոնք կվերաբերեն Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների համատեղ բնակչությանը: Դա կարող է կատարվել միայն խաղաղ համաձայնագիր կնքելուց հետո, ինչը առաջիկայում չի սպասվում»,- ընդգծել է պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը: