Այդ նպատակով Հայստանի կառավարությունը նույնիսկ ճգնաժամի պայմաններում նախապատվությունը տալիս էր և տալիս է երկրի մարզերի, այդ թվում նաև հեռավոր տարածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
Ցավոք, Հայաստանի մարզերի ներուժը լիարժեքորեն չի օգտագործվում: Մասնավորապես, ՀՀ կառավարության Օպերատիվ շտաբի կողմից հավանության արժանացած ծրագրի շրջանակներում խթանվում է արտահանումը օրգանական գյուղմթերքի արտադրության ոլորտում: Օրգանական այգիների տնկման ծրագրի արդյունքներին ծանոթանալու նպատակլով Տավուշի մարզ էր մեկնել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մասնավորապես, օրգանական գյուղարտադրության բնագավառում արտահանման ներուժը տարեկան շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար է: Ներկայում օրգանական արտադրանքի պատվերները կրկնակի գերազանցում են երկրի հնարավորությունները: Ուստի, օրգանական այգիների հիմնումը պետք է տևական բնույթ կրի: Եվ քանի որ այդ ոլորտը գերակա է համարվում երկրի գյուղատնտեսության համար, նման ծրագրեր պետք է իրականացնել նաև Հայաստանի այլ մարզերում: : Միաժամանակ Տավուշի մարզում վերականգնվում է ոռոգման համակարգը, քանի որ ջրի բացակայության պայմաններում անհնար է խոսել անմշակ հողերի օգտագործման մասին: ՀՀ կառավարության ուշադրությանն արժանացավ »Տավուշ-2010» ծրագիրը, որն իրականացվում է Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին հատկացված միջոցաներով: Ամեն տարի 500 հազար եվրո կհատկացնի Հայաստանի շրջանների զարգացման համար: Այդ մասին ասել է Օ դը Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը, որը ժամանել էր Հայաստան ծանոթանալու համար արդեն ֆինանսավորված ծրագրերի իրագործման արդյունքներին: Մայիսի 22-ին արդեն Տավուշի մարզում բացվել է վերանորոգված 15 կմ երկարությամբ ջրանցքը: Անդրադառնալով հետագա ծրագրերին` Դևեջյանն ասել է, որ ամեն ինչ կախված է հատկացված դրամական միջոցների արդյունավետ բաշխումից: Ծրագրով նախատեսվում է ոռոգման համակարգերի վերականգնում և կառուցում, կաթնամթերման կայանի և ժամանակակից գյուղատնտեսական սարքավորումների բազայի ստեղծում: Ֆրանսիայի Տնտեսական վերելքի ծրագրի նախարարը նշել է, որ ծրագիրը կնպաստի սահմանամերձ շրջաններում բնակչության կենսապայմանների բարելավմանն ու աղքատության կրճատմանը:
Մարզերի համաչափ զարգացման խնդիրներից մեկն է նաև գյուղական ճանապարհների կառուցումը, ինչն իրականացվում է միջազգային կառույցների օգնությամբ, և հակակարկտային կայանների տեղադրումը: Մարզում արդեն կա 28 կայան, իսկ ՀՀ կառավարության հակակարկտային կայանների տեղադրման պետական ծրագրով նախատեսվում է տեղադրել եւս 40-ը: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև գյուղական զբոսաշրջությունը, որի լավ օրինակ է Ենոքավան գյուղում գտնվող «Ապագատուր» զբոսաշրջային համալիրի փորձը, որը գտնվում է Ենոքավան գյուղից 4 կմ հեռավորության վրա: Զբոսաշրջային այդ համալիրի կառուցման համար ներդրվել են հսկայական գումարներ: Ներդրումները շարունակվում են, որի շնորհիվ «Ապագատուրը» կարող է դառնալ երկրի խոշորագույն զբոսաշրջային համալիրներից մեկը:
Կարևոր նշանակություն ունի նաև Դիլիջանը տարածքային ֆինանսական կենտրոնի ձևափոխման ծրագիրը: Շինարարական աշխատանքներն արդեն սկսված են, որն իրականացնում է ՀՀ ԿԲ-ն, և ծրագրվում է այն ավարտել 2012 թ., իսկ բացումը տեղի կունենա 2013 թ.:
Այսպիսով, Հայաստանը գտնվում է երկրի բոլոր բնագավառներում ապակենտրոնացում իրականացնելու ուղու վրա: Կարևոր քայլ են նաև տարածքային կառավարման համակարգի փոփոխությունները, որն ուղղված են ինքնակառավարման մակարդակի և տարածքային կառավարման մարմինների պատասխանատվության բարձրացմանը: Բազում խնդիրները հաշվի առնելով, անհրաժեշտ է համալիր մոտեցում ցուցաբերել Հայաստանի ողջ տարածքի զարգացման հարցում: