Թուրքան հավանաբար, կավելացնի ճնշումը Իսրայելի հանդեպ Ստամբուլում բացված Ասիայում վստահության ամրապնդման միջոցներին ու փոխգործակցությանը նվիրված խորհրդաժողովի ընթացքում: Թուրքիայի կառավարությունն արդեն իսկ հայտարարել է, որ կկրճատի ռազմական ու առևտրային կապերն Իսրայելի հետ, եթե նա ներողություն չխնդրի անցած շաբաթ խաղաղ նավատորմի վրա կոմանդոսների հարձակման համար: Այդ կազմակերպությունը ԵԱՀԿ-ի ասիական տարբերակն է: Խորհրդաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի, Պակիստանի և Աֆղանստանի առաջնորդները: Իսրայելը կներկայացնի Ստամբուլի հյուպատոսության դիվանագետը:
Իսկ ինչ կատարվեց իրականում` դա իրո՞ք անկեղծ համակրանք էր ՀԱՄԱԶ-ի ղեկավարած պաղեստինցիների հանդեպ, թե Թուրքիայի օսմանյան մեծությունը վերականգնելու հերթական պլանը: Ինչպես արդեն գրել ենք, Թուրքիայի ԱԳՆ քաղաքականությունը`«զրոյական խնդիրներ հարևանների հետ», հանգեցնում է լոկալ բախումների քանակի ավելացմանը, որոնք կարող են վերաճել ավելի լայնածավալ առճակատման: Free Gaza նավատորմն իբր 10 000 տոննա մարդասիրական բեռ էր տեղափոխում: Իրականում Իսրայելը Գազա էր առաքում 15 000 տոննա սննդամթերք և դեորայք ամեն շաբաթ:
Ըստ մի շարք տարածաշրջանային փորձագետների, Թուրքիայի տարածքը հերոինի տարանցման հիմնական երթուղին է հարավ-արևմտյան Ասիայից դեպի արևմտյան Եվրոպա: Թրաֆիկինգով զբաղվող կազմակերպությունները, որոնք գործում են ողջ երկրի տարածքում` Անկարայից մինչև Ստմաբուլ, կարողանում են խուսափել թմրանյութերին վերաբերող արգելքներից: Գուցե՞բանը հենց դրանում է, ոչ թե իսլամական համերաշխության մեջ, որով Թուրքիան երբեք աչքի չի ընկել:
Սակայն այս ամբողջ պատմության մեջ կա մի փստ, որը տհաճ է հայերի համար` դա Հայոց ցեղասպանության հարցի շահարկումն է, որը Իսրայելը մինչ օրս չի ճանաչել, սակայն վերջերս փորձում է Անկարայի հետ հարաբերություններում հենց այդ խաղաթուղթը խաղարկել: Բնական է, դա կարվի պատշաճ մակարդակով: Թուրքիան ու Իսրայելը դիվանագիտական «խայթոցներ» կփոխանակեն, ինչպես նաև կհնչեն Թուրքիայի վարչապետի երբեմն չափազանց իմպուլսիվ հայտարարությունները: Հայոց ցեղասպանության հարցը կհայտնվի Քնեսեթի օրակարգում ամեն հարմար պահի և դրանով ամեն ինչ կավարտվի: Ուղղակի հայերը պետք է այն պարզ ճշմարտությունը հասկանան, որ ոչ Թուրքիան, ոչ Իսրայելը, ոչ նրանց դաշնակից երկրները երբեք չեն ճանաչի Օսմանյան կայսրության պատասխանատվությունն այդ հանցագործության համար:
Մինչդեռ, Թուրքիայի ու Պաղեստինի ԱԳ նախարարներ Ահմեդ Դավութօղլուն և Ռիյադ ալ Մալիքին համաձայնագիր են ստորագրել համատեղ Թուրք-պաղեստինյան կոմիտե ստեղծելու մասին, որը կնպաստի համագործակցության զարգացմանը քաղաքականության, տնտեսության, կրթության, առողջապահության, գիտության և մշակույթի ոլորտներում: Համաձայնագիրը կնքվեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի միջև Ստամբուլում կայացած հանդիպումից հետո: Համատեղ կոմիտեն տարին մեկ անգամ նիստեր կգումարի երկրների ԱԳ նախարարների մակարդակով` համագործակցության ծրագրերը քննարկելու նպատակով:
Այս ամբողջ պատմության մեջ նկատվեց ևս մեկ միտում, որն, ի դեպ, նորմայի է վերածվում միջազգային կազմակերպություններում, այն է`«երկակի չափանիշների» կիրառումը: Իսրայելն ու Հայաստանը դրա հետ մշտապես են բախվում և նույնիսկ ընտելացել են, որ իսլամական մեծամասնությունը ՄԱԿ-ում և Եվրոպայում այդ երկու երկրների դեմ է քվեարկում: Ցավոք: ՀԱՄԱԶ-ը կամ «Հեզբոլլան» ժողովրդավարական կազմակերպություններ համարելը նույնպիսի անհեթեթություն է, ինչպես Արևմտայն Եվրոպան` բռնատիրության հենակետ: Սակայն, հավանաբար, այդպես ավելի հարմար է Եվրոպայի կամ ԱՄՆ-ի համար, որոնք կանգնած են իսլամի օվկիանոսում տարալուծվելու վտանգի առջև և դիմում են ամեն քայլի`պահպանելու համար արևմտյան քաղաքակրթության մնացորդները: Սակայն, պետք չէ մոռանալ, որ իսլամն աշխարհի ամենահզոր զենքն ունի` ժողովրդագրությունը: Հենց այստեղից է գալիս վտանգը և, երբ Պատրիկ Բյուկենենը իր «Արևմուտքի մահը» գրքում գրում է, որ մինչ 2050 թվականն աշխարհը հիմնականում մահմեդական կլինի` բերելով բնակչության աճի տվյալներն ըստ երկրների, հանգում ես այն եզրակացության, որ ապոկալիպտիկ կանխատեսումները կարող են իրականանալ: Եվ արդեն իրականանում են` բանը նրանում է, որ մահմեդական բնակչությունը կազմում է մոլորակի բնակչության 20 տոկոսը` 1,6 մլրդ, և այդ թիվը շարունակ աճում է: Այնպես որ, մոտ ապագայում երկակի չափանիշների քաղաքականությունը կարող է զիջել իսլամական մեծամասնության քաղաքականությանը: