Մինչև տարվա վերջ ցանցը կծածկի Հայաստանի 29 քաղաքներ: «ՋիԷնՍի-Ալֆա»-ն Հայաստանի ինտերնետի երրորդ օպերատորն է: Այն հիմնադրվել է 2007 թ. և հիմնականում զբաղվում է հեռահաղորդակցության գլխավոր ցանցերի շինարարությամբ ու շահագործմամբ, ինչպես նաև ծառայություններ է մատուցում տրանսպորտային ցանցին:
Մինչդեռ, այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» փաթեթի բաժանորդները, օգտվելով անսահմանափակ ինտերնետից, կստանան ամսական 5 ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 1 ԳԲ-ի փոխարեն: Այսինքն, բաժանորդները շարունակում են վճարել միևնույն ամսավճարը (8800 դրամ), սակայն տրամադրվող գերարագ ինտերնետի ծավալը հնգապատկվում է: Ինչպես միշտ, 1 տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ՚» մոդեմը տրամադրվում է անվճար, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
«Բջջային ՀեռաՀամակարգեր» ԲԲԸ դուստր ձեռնարկության` ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը 2010 թվականի հունիսի 30-ի դրությամբ հասել է 2,1 միլիոնի: Ինչպես PanARMENIAN.Net -ին հաղորդել են ընկերության մամլո ծառայությունից, ՎիվաՍել-ՄՏՍ բաժանորդային բազայի աճն անցյալ տարվա համեմատ կազմել է 3,9%: Այդ միջոցին, ՄՏՍ ընկերության բաժանորդների կոնսոլիդացված քանակը 2010 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 98,8 մլն հոգի: «Բջջային ՀեռաՀամակարգեր» ԲԸ-ն (NYSE : MBT) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.76 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաշիվները կարելի է լիցքավորել` ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում և Իսպանիայում տեղակայված ezetop համակարգի տերմինալների, ինչպես նաև www.ezetop.com կայքի միջոցով: ՎիվաՍել-ՄՏՍ և ezetop ընկերությունները հայտարարում են միջազգային լիցքավորման նոր ծառայության գործարկման մասին, որի շնորհիվ, արտասահմանից հնարավորություն է ընձեռվում վերալիցքավորելու Հայաստանում գտնվող մտերիմների ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային քարտերը:
Նոր ծառայությունն առաջարկվում է Իռլանդիայում գործող ezetop ընկերության հետ համատեղ: Այն արտասահմանում գտնվողներին հնարավորություն է ընձեռում աջակցելու հայրենիքում ապրող իրենց ընտանիքներին և ընկերներին` անմիջապես լիցքավորելով նրանց կանխավճարային հաշիվները` որոշակի խոսելաժամանակով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի վերալիցքավորման համակարգը հասու կլինի ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Իսպանիայում և բազմաթիվ այլ երկրներում, ուր կտեսնեք ezetop ընկերության լոգոտիպը, ինչպես նաև աշխարհի ցանկացած կետում գտվելիս` www.ezetop.com կայքի միջոցով:
Հուլիսի 21-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի թիվ 1 միջն. դպրոցում բացվեց «Այբ» կրթական հիմնադրամի «ԱյբԼաբ» ծրագրի շրջանակներում գործարկվող ինֆորմատիկա առարկայի ուսումնական լաբորատորիան: Ինֆորմատիկայի այս լաբորատորիան համալրված է տասը համակարգիչներով և նախատեսված է մինչև 20 աշակերտ ունեցող դասարանների հետ տեսական ու գործնական պարապմունքներ կազմակերպելու համար: Այն ծառայելու է ինչպես դպրոցական ծրագրերի, այնպես էլ արտադասարանային և խորացված պարապմունքների, համակարգչային ուղեկցում պահանջող այլ առարկաների ուսումնական նպատակների համար: Այս լաբորատորիան մտնում է բոլոր «ԱյբԼաբ»-երը միավորող միասնական ցանցի մեջ` ապահովելով փորձի փոխանակումը, ռեսուրսների համատեղ օգտագործումը, կառավարման ընդհանուր տեխնոլոգիաների կիրառումը և այլն:
Ինֆորմատիկայի «ԱյբԼաբ»-ը հովանավորել է «Այբ» կրթական ակումբի հիմնադիր անդամ, հայտնի ֆինանսիստ Արթուր Բերդը (Ֆրանսիա / ԱՄՆ), որը հատուկ ժամանել է Հայաստան` ներկա գտնվելու «ԱյբԼաբ»-ի բացմանը: Բացմանը ներկա կլինեն նաև «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը, Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանը, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ: Ակնկալվում է նաև Բերդի քաղաքապետի ներկայությունը: «Այբ» կրթական հիմնադրամը, ի թիվս Հայաստանի կրթական համակարգի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված այլ ծրագրերի, նախագծում և դպրոցներում տեղադրում է արդիական ուսումնական լաբորատորիաներ: Սրանք ամբողջական լաբորատոր համալիրներ են` իրենց ուրույն տարածքային լուծումներով, կահավորանքի ու սարքավորումների համալրվածությամբ, հաղորդակցության և անվտանգության համակարգերով: Առաջին «ԱյբԼաբ»-երը` քիմիա և ֆիզիկա առարկաներից, ստեղծվել են Երևանի Ա. Շահինյանի անվ. ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Ընթացքի մեջ են Երևանի և մարզերի մի շարք դպրոցներում տարբեր առարկաների ուսումնական «ԱյբԼաբ»-երի գործարկման ծրագրերը: