Ահա, մի օրինակ. ՌԴ Կոմունիստական կուսակցության պատգամավոր` Վիկտոր Իլյուխինը: Հարկ է հիշեցնել, որ ՌԴ Պետական Դումայում աշխատած տարիների ընթացքում նա բազմիցս հայտնվել է աղմկահարույց պատմությունների կենտրոնում:
1998 թվականին “Մոսկովսկիե նովոստի” թերթը պնդում էր, որ խորհրդարանական գործիչը մի իրավաբանական ընկերության վարչության նախագահ էր դարձել, ինչը անօրինական իրավաբանական գործունեություն ծավալելու և պատգամավորի կարգավիճակը անձնական շահերի համար օգտագործելու մեղադրանքի հիմք հանդիսացավ:
1999 թվականի դեկտեմբերին ԶԼՄ-ները գրում էին Վ. Իլյուխինի տան մուտքում նրա վրա կատարված մահափորձի մասին: Իրավապահ մարմինների աշխատակիցները, հետաքննելով այս գործը, չեն բացառել, որ հանցագործությունը բեմականացված էր “տուժածի” իսկ կողմից` Պետդումայի ընտրությունների նախօրեին:
2000 թվին Վիկտոր Իլյուխինը մեղադրվեց “Բանակի աջակցության, պաշտպանական արդյունաբերության և ռազմական գիտության” շարժման դրամական միջոցները ծախսելու մեջ, որի առաջնորդը դարձավ գեներալ Լեւ Ռոխլինի մահից հետո:
2003 թվին տեղեկություններ հայտնվեցին, որ Իլյուխինին ոչ անշահախնդիր և շռայլորեն հովանավորում է գործարար, “օղու արքա” Յուրի Շեֆլերը, որը դաշնային հետապնդման մեջ էր գտնվում:
2008-ին աղմուկ հանած Իլյուխինի համար ամենատհաճ պատմությունը տեղի ունեցավ: Նա ներգրավվեց “Օբշակի” գործի մեջ: Այս պատմության սյուժեն համառոտակի հետևյալն է:
Երբ Հեռավոր Արևելքի խոշոր քրեական գործիչների դատավարությունն էր պատրաստվում, իրավապահ եւ դատական ատյանները բառիս բուն իմաստով լցված էին տարբեր իրավապաշտպանների դիմումներով, որոնք, ըստ էության, ուղղված էին, գործը փլուզելու համար: Այդ նպատակով հանցավոր համայնքի կողմից արդեն հատկացվել էր մոտ 300 մլն. ռուբլի, իսկ գողերի աջակցությանը ուղղված դիմումների քանակով (ավելի քան 30 դիմում տարբեր հասցեներով) ռեկորդը սահմանել էր հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամ ` Վիկտոր Իլյուխինը: Նրա հատուկ խնամքի օբյեկտը “Օբշակի” ղեկավարներից մեկն էր `Էդուարդ Սախնովը (Սախնո), որի շահերը, որպես գործարարի եւ բարերարի, նախկին դատախազ Վիկտոր Իլյուխինը հատուկ եռանդով էր պաշտպանում:
Պաշտպանությունը, սակայն, չօգնեց` դատարանի դատավճռով Սախնոն դատապարտվեց 25 տարվա ազատազրկման (վճռաբեկումից հետո ժամկետը 3 տարով կրճատեցին): Իսկ Պետդումայի էթիկայի հանձնաժողովը նախատեց Վ. Իլյուխինին` տարօրինակ ակտիվություն ցուցաբերելու համար: “Օգոնյոկ” ամսագրում հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Գուրովը գրել էր. «հանձնաժողովը ուշադրություն դարձրեց պատգամավորի` որոշ անձանց շահերի օգտին դատական ատյաններին ուղղված անթույլատրելի խնդրանքներին (հարցումներին):
Բաքվի լրատվամիջոցների և քաղաքական գործիչների համար միջոցների և մարդկանց միջև խառնաշփոթը վաղուց արդեն խնդիր չի: Հակահայկական քարոզչություն ծավալելու համար նրանք արդեն չգիտեն ում “օգտագործեն”: Ճիշտ է, մեկ բան էլ կա` հնարավոր է, որ Բաքուն, ինչպես միշտ, ձևափոխել է պատգամավորի խոսքերը, ինչպես դա հաճախ է արվում, բայց մի բան պարզ է` իշխանությունից կառչելու համար բոլոր միջոցները լավ են: Եւ քանի որ բացի հակահայկական հիստերիայից պաշտոնական Բաքուն այլ տարբերակ չունի շահաբաժիններ վաստակելու, ապա մենք ունենք այն, ինչ ունենք:
Մենք դիտավորյալ չհիշատակեցինք Պետդումայի ևս մեկ պատգամավորի` Ալեքսեյ Օստրովսկուն: Բայց ամեն ինչ ունի իր ժամանակը: Պարզապես հարկ է նշել, որ նրա տեղակալ Կոնստանտին Զատուլինը բավականին անաչառ է խոսում հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի մասին, ինչը շատ բանի մասին է խոսում: