9 նոյեմբերի 2010 - 12:40 AMT
ՀՈԴՎԱԾ
Աստանայի նախօրեին Բաքուն կարող է կրկին սադրանքի գնալ
Աստրախանի պայմանավորվածությունների շուտափույթ կատարման խաբուսիկությունն Իլհամ Ալիևի համար ոչ այլ ինչ էր, քան ևս մեկ նախընտրական հաղթաթուղթ
Մի քանի տարի շարունակ ԵԱՀԿ ԱԳՆԽ ամենամյա գագաթնաժողովը դառնում է որոշակի սկզբնակետ, որից առաջ և հետո ղարաբաղյան կարգավորման կողմերը խոսում են կամ բանակցություններում առաջընթացի, կամ ինչ-որ նոր առաջարկությունների մասին: Բացառություն չի լինի Աստանայի գագաթնաժողովը, որին մնացել է մեկ ամիս:

Աստրախանի պայմանավորվածությունների շուտափույթ կատարման խաբուսիկությունն ուղղված է բանակցություններին որոշակի դրական լիցքեր հաղորդելուն, թեև արդեն պարզ է, որ դիակների փոխանակությունն Իլհամ Ալիևի համար ոչ այլ ինչ էր, քան ևս մեկ նախընտրական հաղթաթուղթ: Բայց ոչ ոք, ներառյալ հանդուրժողական և լիբերալ միջազգային հանրությունը, չի հավատում, որ ադրբեջանական բանտերում կտտանքների ենթարկված հայ գերիներին վերադարձնելը Բաքվի բարի կամքն էր: Ավելին, պաշտոնական դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը տանջանքների մասին, որոնց ենթարկվել էր հովիվ Մանվել Սարիբեկյանը, խոսում է այն մասին, որ ամեն ինչ այդքան լավ չէ, ինչպես դա պատկերացնում է Բաքվի քարզչամեքենան: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանին պետք էր ամեն գնով գողանալ Հայաստանի որևէ քաղաքացու դիվերսանտ Մուբարիզ Իբրագիմովի դին վերադարձնելու համար, ավելի ճիշտ այն, ինչ նրանից մնացել էր: Այս ամենն անհանգստացնում է, և ամենայն հավանականությամբ, Աստրախանում ձեռք բերված համաձայնությունը դրանով կավարտվի: Ադրբեջանի ԶԼՄ-ները գրում են, որ «Ադրբեջանում ապաստան գտած հայերը» չեն ցանկանում վերադառնալ հայրենիք: Եթե դա ճիշտ է, թող Աստված նրանց դատի: Ամենատհաճը, մեղմ ասած, այն է, որ դա կարող է ճիշտ լինել:

Հայկական կողմը պետք է պատարստ լինի նրան, որ Աստանայի նախօրեին Բաքուն կարող է կրկին սադրանքի գնալ:

Ինչ վերաբերվում է բուն գագաթնաժողովին, ապա դժվար է նրանից ավելիին սպասել, քան Հելսինկիի կամ Ակվիլի հայտարարություններին նման խոսքերը: Ադրբեջանն, անշուշտ, ավելիին է սպասում, ելնելով ԵԱՀԿ գործող նախագահի թուրքական ծագման մասին կեղծ կանխադրույթից, սակայն ի տարբերություն ԵԽԽՎ-ի, որտեղ Թուրքիան և Ադրբեջանն ի դեմս Մովլուդ Չավուշօղլու, հակահայկական բանաձևերի ակտիվ կողմնակից ունեն, ապա Կանատ Սաուդաբաևի հետ դժվար թե նման բան պատահի: Նախագահ Նազարբաևի «անձնական ներդրման» և հսկայական ջանքերի գնով Ղազախստանը դարձավ ԵԱՀԿ նախագահ և այդ աստիճանից ցուցադրում է իրեն որպես որոշ հարցերի վրա ազդեցություն ունեցող տերություն, թեկուզ տարածաշրջանային մակարդակում: Դե, ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ցանկություն միշտ էլ կլինի, դուր է գալիս դա Բաքվին, թե ոչ: Ինչպես արդեն բազմիցս գրել ենք, Հարավային Կովկասի միակ ժողովրդավարական երկրում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին նախկինների նման և իշխող կուսակցությունը նախագահի գլխավորությամբ արդեն կարիք չունի կրկնել պատերազմի կոչերը: Հիմա Ալիևի առջև ավելի բարդ խնդիր է ծառացած` ճողոպրել դիտորդներից: Թեև դա նրան հեշտ կհաջողվի: Եթե ԵԽ ղեկավարն ասում է, որ «մի գիշերվա մեջ ժողովրդավարություն չես կառուցի», ապա թող այդպես էլ լինի: Ամենածիծաղելին այն է, որ Հարավային Կովկասում դեռ չեն հայտնվել քաղաքական գործիչներ, որոնք հավատում են անարդար ընտրությունների հետևանքով ԵԽ պատժամիջոցներին: ԵԽ-ն արդար կերպով հատուցում է իր աշխատավարձը, ինչպես և ԵԱՀԿ-ն, որը հայտարարում է, որ «ԱՄՆ երկու նահանգներում» միջանկյալ ընտրություններն ընթացել են խախտումներով: Հետևելով այդ տրամաբանությանը` ԱՄՆ-ն ոչ ժողովրդավարական երկիր է: Իսկ մի՞թե աշխարհում ժողովրդավարական կառավարում ունեցող երկրներ կան: Թվում է, այս ամենը, ինչպես ասում էր անմահ պրոֆեսոր Պրեոբրաժենսկին, «միրաժ է, ծուխ, կեղծիք, չարաբաստիկ դեմոկրատների զառանցանք»:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News