Հայաստանի հետ բնակչության առումով համեմատելի ՌԴ մարզերում ԱՊՊԱ արժեքը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, վստահեցնում է ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: «Ես վստահեցնում եմ, որ ՌԴ ծայրամասերում մոտավորապես նույն ավտոմեքենաներն են ինչ Հայաստանում»,-ասել է նա:
Նշենք, որ «Ինգոսստրախ» ապահովագրական ընկերությունում հաշվարկելով ԱՊՊԱ պայմանագրի արժեքը ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում (բնակչությունը 1,4 մլն մարդ), ստացվեց, որ 70-100 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենայի համար պայմանագիրը կարժենա 2574 ռուբլի կամ 29601 դրամ, այն վարորդների համար, որոնց 22 տարին լրացել է և ում աշխատանքային ստաժը 3 տարուց ավելի է: Ընդ որում Սվերդլովսկի մարզում, որի բնակչությունն ավելի քիչ է, օրինակ Նիժնի Տագիլոմ (370 հազար) նման պայմանագիրը կարժենա 1980 ռուբլի կամ 22 770 դրամ: Միևնույն ժամանակ Սվերդլովսկի մարզի Իրբիտ քաղաքում, որի բնակչությունը 40 հազարից մի քիչ ավելի է, պայմանագրի արժեքը 1485 ռուբլի է կամ 17 077 դրամ:
Հայաստանում ԱՊՊԱ պայմանագրերի արժեքը նույնն է ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի բնակիչների համար, որտեղ վթարների հավանականությունը շատ ավելի քիչ է: 81-140 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենաների համար, որոնց վարորդների վարորդական ստաժը 3 տարուց ավելի է և ում 23 տարին լրացել է, ԱՊՊԱ արժեքը 32 000 դրամ է: