Ըստ ՀՀ կառավարության բիզնեսի և ներդրումային միջավայրի բարելավման մասին ծրագրի դրույթների, երկիրը պետք է ընդգրկվի բիզնեսի վարման (Doing Business) գրավչության տեսակետից աշխարհի լավագույն 20 երկրների ցանկում: Ներդրումներին գրավելու համար հարկավոր է բարձրացնել երկրի մրցունակության ցուցանիշները: Բացի այդ, հարկավոր է վարել բիզնես-էթիկայի չափանիշների ներդրման քաղաքականություն: Օտարերկրյա ներդրումներ կարող են ստանալ այն կազմակերպությունները, որոնք աշխատում են աշխարհում ճանաչված կորպորատիվ կանոններով:
Հայաստանը ներքին ռեսուրսների մոբիլիզացման և ներդրումների արդյունավետության բարձրացման խնդիր ունի: Ուղղակի օտարերկրյա ներդրումները կարող են խթան հանդիսանալ ներքին ռեսուրսների մոբիլիզացման համար:
Հայաստանի շրջափակումը խանգարում է արտասահմանյան ներդրումների ներգրավմանը: Ներդրումների ներգրավման գործընթացը պետք է ավելի դինամիկ լինի: Հայաստանը պետք է բարելավի ներդրումային միջավայրը, արտասահմանյան ներդրողներին տրամադրի հարկային և ֆինանսական առավելություններ:
Արտասահմանյան ներդրողներին ներգրավելու համար անհրաժեշտ է ստեղծել բրենդինգ: Օրինակ, Սինգապուրը մարդկանց մոտ ասոցացվում է բարձր տեխնոլոգիաների հետ: Հայաստանը նույնպես պետք է հասնի նրան, որպեսզի երկիրը մարդկանց մոտ ինչ-որ ապրանքանիշի ասոցիացիա առաջացնի:
Հայաստանում արտասահմանյան ներդրումների ներգրավման գերակա ոլորտներն են թեթև արդյունաբերությունը և վերականգնվող էներգետիկան:
Ճգնաժամից հետո Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ երկրում առկա են ավելի շատ թերություններ, քան առավելություններ ներդրումների ընդգրկման ոլորտում: Առաջին հերթին, Հայաստանում պետք է ապահովել մակրոտնտեսական կայունություն, նվազեցնել կոռուպցիան և բյուրոկրատիան: Արտասահմանյան ներդրողը պետք է իրեն Հայաստանում պաշտպանված զգա, և միայն այդ դեպքում կարելի է հասնել որոշակի արդյունքների: