Նախօրեին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց արդարադատության նոր նախարար, ինչպես նաև որոշվեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի ճակատագիրը, որի պաշտոնում նշանակվեց ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:
Կադրային փոփոխությունները նպատակ ունեն համախմբել մեր հնարավորությունները, նվաճումներն ու փորձը՝ լուծելու համար մեր առջև ծառացած խնդիրները, որպեսզի հետճգնաժամային շրջանում մենք նոր թափով շարունակենք բարեփոխումները: Ըստ ՀՀ վարչապետի, այդ փոփոխությունները կծառայեն վերոնշյալ նպատակներին և կբարձրացնեն կառավարման մակարդակը:
Բայց իրականում դա այդպե՞ ս է, և կա՞ արդյոք Հայաստանում իշխանության վերարտադրողականության խնդիր: Այսպիսի հարց է տալիս ընդդիմությունը, որը կառավարությունում վերջին վերադասավորումները կապում է գալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին նախապատրաստվելու հետ: Իսկ ՀՀԿ ներկայացուցիչները հավաստիացնում են, որ բոլոր հեռացումները հիմնավորված են
Հայաստանում իրավիճակն ինչ-որ բանով հիշեցնում է Վրաստանում զանգվածային հեռացումները, երբ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին որոշեց փոխել կառավարության վարչակազմը և բարելավել երկրում քաղաքական-տնտեսական իրավիճակը` դրանով հանդերձ ամրապնդելով իր դիրքերը զբաղեցրած պաշտոնում: Պետք է նշել է, որ Սահակաշվիլիին հաջողվեց հասնել որոշակի հաջողությունների. Վրաստանը Հայաստանից առաջ է երկրում բիզնես բացելու հասանելիությամբ, տնտեսության առաջնահերթ ոլորտներն ազատված են հարկերի վճարումից, մասնավորապես, ՏՏ ոլորտը, որը զարգանում է արագ տեմպերով: Շատ փորձագետների կարծիքով, տարածաշրջանի առումով արտասահմանյան ձեռնարկատերերը նախապատվությունը տալիս են Վրաստանում բիզնեսին, այլ ոչ թե Հայաստանում: Հնարավոր է` մեր իշխանությունները պետք է շտապեն, որպեսզի հասնեն: