Ամբողջ 2010թ. ընթացքում Իլհամ Ալիևը նախապատրաստում էր իր ժողովրդին պատերազմի՝ հանուն իր շահերի, փողի ու կլանի բարեկեցության: Ով-ով, բայց նախագահը հաստատ գիտի, որ Ղարաբաղը ընդմիշտ է կորցված: Սակայն, համառորեն պնդում է նույն բանը. հայկական օկուպացիա, ագրեսիա, և անշուշտ, օգնություն Արևմուտքի «անջատողականներին»: «Այսօր մեր տնտեսական, քաղաքական ու ռազմական ներուժն անհամեմատելի է Հայաստանի ներուժի հետ: Սակայն, կրկնում են, 1990-ականների սկզբում հայ զավթիչները, օգտվելով Ադրբեջանում ստեղծավծ իրավիճակից, գրավեցին մեր հողերը»: Անշուշտ, կրկնել է պետք, առաջին հերթին իր համար, չմոռանալու համար, թե ինչ է ասելու ժողովրդի հետ հաջորդ հանդիպմանը: «Ոչ ոք չի ցանկանում, որ հարևանը վատ մտադրություններ փայփայի իր հանդեպ: Սակայն, մենք այլ ընտրություն չունենք: Եթե Հայաստանը բարի կամքով միջազգային իրավունքի համձայն դուրս բերի իր ուժերը ադրբեջանական հողերից, ապա տարածաշրջանում խաղաղություն ու հանդարտություն կհաստատվի»,-ասել է Իլհամ Ալիևը: Իրոք, ոչ ոք չի ցանկանում, ուստի Հայաստանն էլ ձեռքերը ծալած չի նստում, իսկ վախենում է առաջին հերթին Ադրբեջանը և նրա իշխող կլանը:
Սակայն, սա էլ դեռ ամենը չէ: Ալիևի հեռուստաալիքը նախօրեին հայտարարել է, որ «Իլհամ Ալիևը աշխարհի բոլոր 50 միլիոն ադրբեջանցիների առաջնորդն է»: Թե ինչպես դրան կվերաբերվեն Իրանում, կարելի է միայն գուշակել, սակայն, հազիվ թե հիացմունքով: Մի խոսքով, ինչպես մենք արդեն գրել ենք, եթե մեկ տարուց Ալիևը դեռ կլինի Ադրբեջանի նախագահ, ապա 50-ամյակի առթիվ նրան կարող են Մոհամմեդ մարգարե հռչակել: Բաքվից ամեն ինչ սպասելի է: