20 հունվարի 2011 - 11:24 AMT
ՀՈԴՎԱԾ
Սիրանուշ Անդրիասյանը դարձավ շախմատի Հայաստանի չեմպիոն
Հունվարի 13-20-ի հիմնական սպորտային իրադարձությունների ամփոփում
Շախմատ. Վեյկ ան Զեեի մրցաշարի չորրորդ տուրից հետո Լևոն Արոնյանը, որը հաղթանակ է տարել Յան Նեպոմնյաշիի նկատմամբ (Ռուսաստան), 2.5 միավորով բարձրացել է 3-րդ հորիզոնական: B մրցաշարում Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել Վուտեր Սպոելմանի հետ (Հոլանդիա) և 2.5 միավորով այլ մասնակիցների հետ կիսում է 2-5-րդ տեղերը: 5-րդ տուրում նա հանդիպելու է Լի Չաոյի հետ (Չինաստան):

Ավարտվել է շախմատի Հայաստանի 66-րդ առաջնությունը: Չեմպիոնի տիտղոսը նվաճել է Սիրանուշ Անդրիասյանը, որն ամենաբարձր վարկանիշն է ունեցել մասնակիցների շարքում: Առաջնությունում Անդրիասյանը 5 պարտիաներում տարել է 5 հաղթանակ, և 4 պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:

Երկրորդ տեղը 4.5 միավորով զբաղեցրել է 2010-ի Հայաստանի չեմպիոն Անահիտ Խառատյանը, երրորդ տեղում 4.5 միավորով Լիա Մարտիրոսյանն է:

Հաղթողը ստացել է 300 հազար դրամ և մտել շախմատի Հայաստանի կանանց հավաքական, իսկ երկրորդ և երրորդ տեղը զբաղեցնողները ստացել են համապատասխանաբար 200 հազար և 150 հազար դրամ:

Տղամարդկանց շարքում շախմատի Հայաստանի 71-րդ առաջնությունում կայացել է 2-րդ տուրը: Երկրորդ հաղթանակն է տարել Հրանտ Մելքումյանը, որը երկրորդ տուրում ավելի ուժեղ էր Արա Մինասյանից: Իր ելույթը հաջող կերպով շարունակում է Արման Փաշիկյանը, որը հաղթել է Տիգրան Քոթանջյանին: Ավետիք Գրիգորյանը և Տիգրան Պետրոսյանը հաղթանակ են տարել համապատասխանաբար Ռոբերտ Հովհաննիսյանի և Աշոտ Անաստասյանի նկատմամբ:

Ֆուտբոլ. Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, որը փորձաշրջան է անցնում լեհական «Սլասկ» ակումբում: Հունվարի 17-ին «Կուբան» ՖԱ-ն Բելեկում անցկացրել է երկրորդ ընկերական խաղը «Լոկոմոտիվի» հետ (Աստանա, Ղազախստան) և հաղթել 2:0 հաշվով:

Ռուսական թիմի կազմում հանդես են եկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանը, որոնք ակումբում փորձաշրջան են անցնում:

Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու Գևորգ Ղազարյանը երկու անգամ դաշտ է դուրս եկել: Առաջին անգամ դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, երկրորդ անգամ` Բուկուրի վնասվածքից հետո, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նա նաև նշել է, որ երկրորդ խաղում իրեն ավելի լավ է զգացել, և յուրաքանչյուր մարզումի և խաղի հետ խաղային կապերն ամրապնդվում են. «Կուբանում» ես ինձ լավ եմ զգում, ինչը, բնականաբար, ազդում է խաղի վրա»:

Հունվարի 16-ին Դոնեցկի «Մետալուրգն» ու Երևանի «Բանանցը» մեկնել են Թուրքիա հավաքի: Թիմերը 12-օրյա նախապատրաստում կանցնեն:

ԱՊՀ և Բալթյան երկրների Համագործակցության գավաթի քառորդ եզրափակչի հանդիպումը հայկական «Միկայի» և ադրբեջանական «Ինտերի» միջև ավարտվեց հայկական ակումբի պարտությամբ (4:0):

Թենիս. Դավիթ Նալբանդյանը Heineken Open-ի եզրափակչում զիջել է իսպանացի Դավիթ Ֆերերին 6:3, 6:2 հաշվով: Դա թենիսիստների 12-րդ հանդիպումն էր և այդ հանդիպումների հաշիվն է 6:6:

Սա Նալբանդյանի առաջին մրցաշարն էր 2011թ., որից հետո նա հունվարի 17-30-ին կմասնակցի «Մեծ սաղավարտի» Ավստրալիայի բաց առաջնությանը: Առաջին շրջանում նա կհանդիպի Լլեյտոն Հյուիթի հետ (Ավստրալիա):

Նալբանդյանի հետ հանդիպման մասին Հյուիթն ասել է հետևյալը. «Դավիթը շատ լավ թենիսիտ է, նա երրորդ-չորրորդն էր աշխարհում, հաղթել է տարվա առաջնությունում և եղել է «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերի եզրափակչում կամ կիսաեզրափակչում: Դա շատ դժվար խաղ է, սակայն ես պատրաստ կլինեմ դրան»,-ասել է Հյուիթը, հաղորդում է gotennis.ru. Թենիսիստները հանդիպել են «Մեծ սաղավարտի» մրցաշարերում և Դևիսի գավաթի մրցաշարում, 3:2 հաշվով առաջատարն է Նալբանդյանը:

Հունվարի 18-ին Դավիթ Նալբանդյանը իր առաջին խաղն է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարի՝ Ավստրալիայի 2011թ. բաց առաջնությունում ավստրալացի Լլեյթոն Հյուիթի հետ:

Խաղն անցավ դժվարին պայքարում: Նալբանդյանը զիջեց միայն առաջին սեթում 3:6 հաշվով, կարողացավ վերցնել երկրորդ սեթը՝ 6:4, սակայն Հյուիթը կարողացավ 3:6 հաշվով իր օգտին ավարտել 3-րդ սեթը: 4-րդ սեթում Նալբանդյանը հավասարեցրեց հաշիվը սեթերում՝ հաղթելով 7:6 հաշվով: Հանդիպման ելքը վճռվեց 5-րդ սեթում, որտեղ ավելի ուժեղ էլ Նալբանդյանը: Նա հաղթեց 9:7 հաշվով:

Սա թենիսիստների վեցերորդ հանդիպումն էր, դեռևս հաշիվը հավասար է՝ 3:3: Ավստրալացին համաշխարհային վարկանիշով 54-րդ տեղում է, իսկ Նալբանդյանը՝ 27-րդ:

Բռնցքամարտ. Առաջին միջին քաշային կարգում NABF և NABO տիտղոսակիր և WBA վարկածով միջմայրցամաքային գոտու տիտղոսակիր Վանես Մարտիրոսյանը (28-0, 17 КО, որը փետրվարի 5-ին պետք է 8 ռաունդից կազմված մենամարտ ունենար, մրցակից չի գտել:

Մարտիրոսյանի մենեջեր Սթիվ Ֆեդերը հայտնել է fightnews.com-ին, որ հայ բռնցքամարտիկը երկշաբաթյա նախապատրաստական փուլ կանցկացնի Ֆրեդդի Ռոուչի հետ, պատրաստ լինելու համար մարտին կայանալիք մենամարտին: Մարտիրոսյանը ռինգ դուրս չի եկել 2010թ. հունիսին Ջո Գրինի հանդեպ մրցավարների որոշմամբ տարած դյուրին հաղթանակից հետո:

Մարտիրոսյանը WBA վարկածով աշխարհի չեմպիոն պուերտոռիկացի Միգել Կոտտոյի պոտենցիալ մրցակիցների ցուցակում էր, սակայն վերջինս ընտրեց նիկարագուացի վետերան Ռիկարդո Մայորգին:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News