Այդպես եղավ Կարսի հուշարձանի դեպքում, այժմ Բաքվի լրագրողների նոր թիրախն է դարձել Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկոն ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատանը, որը կազմակերպվել էր դեսպան Նամիկ Թանի կողմից: Բայց այստեղ ակնառու է նաև այն փաստը, որ Թուրքիան ադրբեջանական երգ է օգտագործում Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման համար: Խոսքը գնում է «Սարը գելին» հայտնի երգի մասին, որի հեղինակի հարցը վիճարկում են հայերն ու թուրքերը: Վերջին ժամանակներս հեղինակային իրավունքների մասին սկսել է հայտարարել նաև ադրբեջանցիները:
Այդպես, Vesti.az-ը գրում է. «Թուրքական կողմը կրկին քայլ է նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման համար: Եվ տվյալ դեպքում, բնականաբար, Թուրքիան սեփական շահերն է հետապնդում, որոնց հանդեպ ոչ մի բողոք լինել չի կարող: Սակայն հարց է ծագում. ինչո՞ւ է հարաբերությունների բարելավումը տեղի ունենում ադրբեջանական «Սարը գելին» երգի հաշվին: Երաժշտությունը, իհարկե, վերամբարձ հասկացություն է, որում կենտրոնացված են լավագույն մարդկային հատկանիշները: Բայց Թուրքիայի դեսպանը մոռացել է այն մասին, հայերն անգամ երաժշտությունը դիտում են ոչ թե որպես վերամբարձ հասկացություն, այլ որպես քաղաքական գործիք: Թանը, լինելով դիվանագետ, հայտնել է, որ հայերի ու թուրքերի գալիք սերունդները չպետք է միմյանց հանդեպ ատելություն ապրեն: Պարո'ն դեսպան, երբեմն բացի դիվանագետից պետք է նաև ողջամիտ մարդ լինել կամ հեռատես քաղաքական գործիչ»:
Կարելի էր ծաղրել ադրբեջանական քարոզչության հերթական գործը, սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ: Բաքվում որսում են յուրաքանչյուր բառ, որը, Ալիևի տոհմի կարծիքով, կապված է Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ կառուցելու` Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և այլ երկրների ցանկության հետ: Միգուցե Բաքուն վախենում է ամբողջ աշխարհում «ամենազոր հայկական լոբբի՞ց»: