Ռուս պատմաբան Վլադիմիր Զախարովի կարծիքով, իրավիճակն այժմ շատ տխուր է և ողբալի: «Գյուղը կմնա Ադրբեջանի կազմում: Ռուսաստանում, ցավոք սրտի, չկան մարդիկ, ովքեր գիտեն իրավիճակը և կարող են օգնել լեզգիներին»,- ընդգծել է նա: Ադրբեջանի տարածքի Խրախ-Ուբա գյուղի բնակիչները Մախաչկալայում հանրահավաք են անցկացրել՝ պահանջելով պաշտպանել իրենց իրավունքները որպես ՌԴ քաղաքացիների:
Լեզգիների ձայնն անլսելի է մնում, քանի դեռ…ալիևների կլանը չի կատարել հսկայական հիմարություն և պատերազմ չի սկսել Ղարաբաղի հետ կամ վերջնականապես հարաբերությունները չի փչացրել Իրանի հետ: Հնարավոր է նաև այլ տարբերակ. Մոսկվային ձեռնտու է լեզգիներին բաժանված պահելը, որպեսզի հանգամանքների հաջող դասավորության դեպքում միավորի Հյուսիսային և Հարավային Լեզգիստանը:
Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն բերել է պատմական տվյալներ: «Դատելով ունեցած տվյալներից` խորհրդային իշխանության տարիներին Դաղստանի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև իրականցվել է ոչ մեծ տարածքների փոխանակում գյուղատնտեսական նպատակներով ժամանակավոր օգտագործման համար: Դաղստանում աստիճանաբար ստեղծվել են մշտական հովվական բնակավայրեր, առաջացել են բնակելի տներ: Այդպես հայտնվել են Խրախ-Ուբա և Ուրյան-Ուբա կետերը: ԽՍՀՄ կառավարության 1954թ. որոշման ժամկետը տարածքների փոխանակման մասին վերջնականապես սպառվել է 2004-ին: Այլ փաստաթղթեր, որոնցում հնարավոր է խոսվեր Ադրբեջանում Ռուսաստանին պատկանող տարածքների մասին ոչ կենտրոնական, ոչ հանրապետական արխիվներում չի նկատվել»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
Ռուսաստանի արտգործնախարարության քայլը լիովին հասկանալի է. Ռուսաստանին հիմա Կովկասում ավելորդ խլրտումներ պետք չեն, նրա համար դժվար է մնալ իր դիրքերում: Բայց, այնուամենայնիվ, իրավիճակը բավական պայթյունավտանգ է, և հնարավոր է, որ Ռուսաստանը և Ադրբեջանն ակամա ներքաշվեն տարածքային վեճերի մեջ: Իրավիճակն անբարենպաստ կլինի երկու կողմերի համար, իսկ գյուղերը կարող են ուղղակի ոչնչացվել, բնակիչները` տեղափոխվել խորքեր ադրբեջանական անձնագրերով և ազգությամբ: Ցավոք սրտի, դրան ոչ ոք չի կարող խանգարել: