2 սեպտեմբերի 2011 - 19:20 AMT
ՀՈԴՎԱԾ
Լեռնային Ղարաբաղ. Առաջին 20 տարիները
Լիովին հավանական է, որ բանակցաին գործընթացում ԼՂՀ բացակայությունն էլ հենց այն արգելքն է, որը թույլ չի տալիս կողմերին համաձայնության հանգել
Արցախի Հանրապետությունը նշում է անկախության հռչակման 20-ամյակը: Հակամարտության կարգավորումը նույնքան հեռու է ավարտից, որքան 1994-ին, երբ ավարտվեց ազգային ազատագրական պատերազմը: Ցավոք սրտի, ղարաաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը վաղուց գործիք է դարձել գերտերությունների սեփական խնդիների լուծման համար: Ընդ որում ցանկացած փորձագետ կամ քաղաքական գործիչ հիանալի գիտի, որ լուծումն առաջիկա 2-3 տարում եթե չլինի, ապա այլևս չի լինի:

Սակայն տաբեր միջնորդներ նախանձելի համառությամբ խոսում են տարբեր հիմնային սկզբունքների, նախնական պայմանավորվածությունների մասին, որոնք ոչ այլ ինչ են, քան ձևակերպումներ, որոնցում, ուշադիր նայելու դեպքում, չկա հակամարտությունը լուծելու իրական ցանկություն: Կոպիտ ասած, այս հակամարտությունը սկսվել է դեռ 1918-ին, երբ իշխանության գլուխ անցնելուց հետո բոլշևիկյան կովկասցի թաթարները, որոնք ավելի ուշ դարձան «ադրբեջանցիներ», հավակնություններ ներկայացրեցին հայկական տարածքների վերաբերյալ` Զանգեզուրի, Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի: Թե ինչը որոշիչ դեր խաղաց ԼՂ-ն Ադրբեջանին հանձնելու գործում, Բաքվի նավթը, քեմալական Թուրքիայի հետ համաձայնությունը, հիմա արդեն կարևոր չէ: Գլխավորը, որ բոլշևիկներն իրենց չպատկանող տարածքները տնօրեցին իրենց ցանկությամբ` անտեսելով ժողովորդի կամքը:Նման որոշումների վերջը միշտ բերում է արյունահեղության: Հակամարտության ռազմական փուլի ավարտից հետո թվում էր, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը և վիճելի հարցերի կարգավորումը մի քանի ամիսների գործ է: Սակայն պաշտոնական Բաքուն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշեցին, որ նավթը վեր է միջազգային իրավունքից:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարությունը և գործարկումը պետք է միայն հաստատեր դա, չնայած նրան, որ ժամանակ առ ժամանակ կանգ է առնում և անցնում է բավական անհանգիստ երթուղով: Բայց նման մանրուքները չեն հետաքրքրում Ադրբեջանին, առավել ևս` Թուրքիային: Վրաստանի դերն այս նախագծում աննախանձելի է` նա պետք է որպես տարածք, որի միջոցով անցնում է նավթատարը:Ցանկացած ձգձգված հակամարտություն ունի ճյուղեր, որոնք հիշում են այն ժամանակ, երբ բանակցությունները հերթական անգամ փակուղի են մտնում: Դա յուրօրինակ հիշեցում է բաց թողնված հնարավորությունների, կողմերից մեկի չիրականացված հույսերի մասին: Դրա հետ կապված հիշում ես Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև Քի Ուեսթում կայացած բանակցությունների 10-ամյակը: Այդ բանակցությունները բոլոր նախկինների նման չէին կարող ավարտվել ինչ-որ համաձայնագրի ստորագրմամբ:

2001-ին, ինչպես և հիմա ,խոսում էին հայ և ադրբեջանական հասարակությունների` փոխզիջմանը պատրաստ չլինելու, ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ քաղաքական կամք դրսևորելու կողմերի անկարողության մասին: Եվ ոչ ոք չէր փորձում լսել գլխավոր շահագրգիռ կողմին` Ղարաբաղի ժողովրդին և իշխանություններին: Լիովին հավանական է, որ գործընթացում ԼՂՀ բացակայությունն այն արգելքն է, որը թույլ չի տալիս կողմերին հանգել համաձայնության: Ընդ որում հիմա իսկական խաղաղ պայմանագրի մասին արդեն ոչ ոք չի մտածում. հակամարտող կողմերի բոլոր մտադրություններն ուղղված են նրան, որպեսզի հնարավորինս քիչ բան կորցնեն` նույնիսկ փոխարենը ոչինչ չստանալով:

Խոսելով կողմերի պատրաստ չլինելու, վստահության միջոցների ամրապնդման շուրջ աշխատանքների մասին, որոնք երբեք էլ չեն եղել, պետք է ասել, որ հիմա հայկական և ադրբեջանական հասարակություններն ավելի հեռու են Ղարաբաղի շուրջ համաձայնության հանգելուց, քան երբևէ: Բաքվի օրեցօր ուժեղացող հակահայկական քարոզչությունը կարող է հանգեցնել Հայաստանում և ԼՂ-ում հակաադրբեջանական քարոզչության պոռթկման: Ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խումբը` որպես գլխավոր միջնորդ և խաղաղապահ, ցավոք սրտի, սահմանափակվում է զուսպ լինելու կոչերով: Խոսք չկա, ՄԽ-ն իր մանդատի ընթացքում արել է թեկուզ մեկ, բայց շատ կարևոր բան` թույլ չի տվել, որ պատերազմ բռնկվի: Այնուամենայնիվ Բաքուն պահանջում է Մինսկի խմբից, ինչպես նաև ողջ միջազգային հանրությունից անհնարինը. հանձնել ԼՂՀ անվտանգության գոտին կազմող տարածքները և բնակության վայրեր վերադարձնել ադրբեջանցի փախստականներին: Ադրբեջանից կես միլիոն հայ փախստականների մասին չգիտես-ինչու բոլորը մոռացան, թեև չէին էլ հիշում: Միայն մեկ անգամ Բերնար Ֆասյեն Երևանում մամլո ասուլիսում մի քանի տարի առաջ ասաց, որ երբ համանախագահները խոսում են փախստականներին վերադարձնելու մասին, նրանք նկատի ունեն երկու կողմերը: Բնականաբար Ֆասյեի խոսքերն Ադրբեջանում դժգոհության ալիք առաջացրեցին, և դժբախտաբար հայ փախստականների մասին բարեհաջող կերպով մոռացան:

Սակայն հիմա եթե համանախագահ-երկրների իսկապես շահագրգռված են հակամարտության կարգավորման մեջ, ավելին է պետք, քան պատերազմի կանխարգելումը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մի հակամարտության լուծման փորձը չի համապատասխանում մեկ ուրիշին, դա ճշմարտություն է , որը պետք է հիշել և հետևել դրան: Կիպրոսի հարցը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև հարաբերություններն անհնար է կիրառել ղարաբաղյան հիմնահարցի նկատմամբ: Չեն համընկնում նաև տարբեր մոդելներով կարգավորման միջոցները: Ձգձգված հակամարտությունները վտանգավոր են նրանով, որ երբեմն դժվար է որոշել թեժ փուլի անցնելու դրանց ժամանակը:

Ոչ մի հակամարտություն, հատկապես ղարաբաղյան հակամարտությունը, չի կարող կարգավորվել երկու իրարամերժ սկզբունքների հիման վրա` տարածքային ամբողջականության և ազգի ինքնորոշման իրավունքի: Միակ սկզբունքըմ որը կարող է հիմնարար լինիել, ազգի ինքնորոշման իրավունքն է: Մնացած ոչ մի բան նշանակություն չունի: Կրկնենք ևս մեկ անգամ, հակամարտություն չկա, կան Ռուսաստանի և Արևմուտքի քաղաքական և էներգետիկ շահերը: Նույն Ռուսատանը և Արևմուտքը չեն կարող աչք փակել նրա վրա, որ ԼՂՀ գործում է որպես անկախություն պետություն արդեն 20 տարի:

Կարինե Տեր-Սահակյան