Այս ամենը հանգեցրել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի արագ հաստատմանը, կարիերային դիվանագետ, որը Հայաստանում մինչև դեսպան առաջադրվելը ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարն էր: Ճիշտ է, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) նշել է, որ Սենատի լսումների ժամանակ Ջոն Հեֆերնն այդպես էլ չի ասել «ցեղասպանություն» տերմինը` Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածների մասին խոսելիս սահմանափակվելով Օբամայի «Մեծ եղեռն» տերմինով: Դիվանագետը գոնե չի հերքել Օսմանյան կայսրության պատմության այդ փաստը: Հայոց ցեղասպանությունը բացահայտ կերպով ժխտել է միայն Ռիչարդ Հոգլանդը, որն այդպես էլ չի գնացել Սենատի լսումներին: Բայց չէ՞ որ տարածաշրջանում և Հայաստանում ամերիկյան շահերն առաջ մղելը չի սահմանափակվում Ցեղասպանությունը ճանաչելով կամ չճանաչելով: Ինչպես ճշմարտացի կերպով ասել է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը Nouvelles d`Arménie-ին տված հարցազրույցում, հայերը երբեք հաջողության չեն հասնի Ցեղասպանության հարցում: «Ես հատուկ նշանակություն չեմ տալիս «ցեղասպանություն» տերմինին, այդ բառն օգտագործելը կամ չօգտագործելն ինձ համար ոչ մի բան չի փոխում: Թուրքերի հետ հաշտեցման գործըթնացը պետք է սկսել նրանց 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերի մասին ճիշտ տեղեկատվություն տրամադրելով: Մենք պետք է թուրքերին ներկայացնենք Ցեղասպանության մասին իրական պատմությունը»,- ասել է նա և հավելել, որ նույնիսկ Դիարբեքիրի քաղաքապետը հրապարակավ խոսում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին:
«Մեր թշնամիներն իրենց փրկության համար սպասում են այն մարդկանց մահվանը, որոնք մինչև օրս իրենց մեջ պահում են Հայոց ցեղասպանության մասին հիշատակը: Ո՞ր երկիրը կզոհաբերի իրեն, որպեսզի պաշտպանի մեզ: Ոչ մի երկիր: Ֆրանսիան ճանաչել է այն, ինչ պետք է ճանաչեր և չի գնում առաջ: Ոչ մի երկիր չի աջակցելու մեզ: Երբեք»,- ասել է Ազնավուրը:
Վերադառնանք Երևանում ԱՄՆ դեսպանին: Ջոն Հեֆերնին բավական բարդ առաջադրանք է սպասվում. չխառնվելով Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, հնարավորինս չեզոքացնել ռուսական ազդեցությունը: Ավելին, նա պետք է «դուր գա» բոլոր քաղաքական խմբերին: Ճիշտ է, դրա համար պետք չէ անհանգստանալ, որովհետև ամերիկյան դիվանագետները զարմանալի կարողություն ունեն կերպարանափոխվել և դառնալ այն երկրի իսկական ընկերը, որտեղ գտնվում են, ինչը չի կարելի ասել ՌԴ դեսպանի մասին: Կա ևս մեկ գործոն` տարածաշրջանում ՀԱՊԿ և ՆԱՏՕ դիմակայությունը: ՀԱՊԿ-ն ի դեմս Ռուսաստանի որոշ առումով Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Ռուսական սահամանապահները հայերի հետ պահպանում են հայ-թուրքական սահմանը: Գյումրիի 102-րդ ռուսական բազան Ադրբեջանի ագրեսիան զսպելու գործոն է: Ի՞նչ կարող է դրանց հակադրել ՆԱՏՕ-ն, որի անդամ է Թուրքիան: Ճիշտ է, Թուրքիայի կողմից Հայաստանին ուղղված անմիջական սպառնալիք դեռ չկա, բայց նա հայկական ղեկավարության և հայ ժողովրդի անհանգստության մշտական աղբյուրն է: Որքանո՞վ կհաջողվի ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցչին համոզել Հայաստանին նրանում, որ դաշինքն ընդունակ է պաշտպանել Հայաստանին տարածաշրջանում իրավիճակի անբերանպաստ զարգացման դեպքում, դժվար է ասել: Ամեն դեպքում, Հեֆերնը փորձելու, իսկ թե ինչպես դա նրան կհաջողվի, կախված է Ռուսաստանից, ինչպես նաև նրանից, թե ինչպես կընթանան ընտրությունները: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հարավային Կովկասում ընտրությունները տեղի են ունենում ԱՄՆ սևեռուն ուշադրության տակ, առավել ևս հիմա, երբ «արաբական գարնան» վերջը չի երևում: