Սակայն Հայաստանը հենց հայերի համար ավելի ու ավելի է թանկանում: Մեկ շաբաթյա ուղեգիրը միջինը արժի 400-800 հազար դրամ, դա այն դեպքում, որ երկրում միջին աշխատավարձը մոտավորապես 100 հազար դրամ է: Այնուամենայնիվ, այս ձմեռային շրջանում Հայաստանի առաջատար զբոսաշրջային կենտրոններում գրեթե բոլոր համարները մոռացված են (Ծաղկաձոր, Ջերմուկ). հարուստները հանգստանում են: Նույն գումարով կարելի է հանգստանալու մեկնել, ասենք, Հորդանան, եվրոպական երկրում երկու հոգի կարող են մեկ շաբաթում ծախսել 2800 եվրոյից ոչ ավել (շուրջ 1 միլիոն 100 հազար դրամ): «Ռոմեա» գրավիչ ճանապարհորդությունների ակումբի ղեկավար Ռուբեն Գրիգորյանի խոսքով, որպեսզի Հայաստանում զբոսաշրջության ոլորտը թափ առնի, առաջին հերթին անհրաժեշտ է փոխել մտածողությունը և բարձրացնել ոլորտի ներկայացուցիչների կրթական մակարդակը: Բացի դրանից, երկրում բացակայում են «զբոսաշրջային հյուրանոցները», քանի որ զբոսաշրջիկներին պետք են հասարակ և մատչելի հյուրանոցներ, որի հաշվին կվնազի տուրփաթեթի արժեքը: Առկա է նաև համաշխարհային շուկայում Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր ներկայացնելու խնդիրը, ինչպես նաև ծառացած է Հայաստանի պատմական արժեքների պահպանման և դրանք ժամանակակից ձևաչափով ներկայացնելու հարցը: Նա հիշեցրել է, որ մարտի 4-ին Երևանում կայացել է Հայաստանում armhotels.am առաջին ազգային առցանց ամրագրման համակարգի շնորհանդեսը, որը հիմա ինտեգրվում է խոշոր համաշխարհային ինտերնետ կայքեր, ինչը թույլ կտա բարձրացնել երկրի մասին պատկերացումները և կավելացնի զբոսաշրջիկների հոսքը, քանի որ հիմա աճում է միտում, երբ զբոսաշրջիկը ցանկանում է ինքը ձևակերպել իր զբոսաշրջային փաթեթը: