28 նոյեմբերի 2011 - 18:04 AMT
ՀՈԴՎԱԾ
Եվ վերստին Զվարթնոց` տաճարի վերաստեղծման առաջարկ
Ժողովուրդ, որը անտեսում է իր արարչական գագաթները դատապարտված է նաել միայն ոտքերի տակ
Եթե Կոստանդնուպոլսի սբ. Սոֆիայի տաճարը կամ Աթենքի մարմարակերտ Պարթենոնը լինեին ավերված վիճակում ապա ինչպիսի ուշադրություն կգրավեին այդ շինությունները և ինչքան հաճախ նրանց կհիշատակեին, կամ կպատկերեին: Զվարթնոցը միջնադարի շինարար արվեստի գլուխգործոցը իրենից այժմ ընդամենը ավերակ է ներկայացնում է ` հնագիտական պեղումների էքսպոզիցիա: Բայց այնքան է այն կատարյալ իր ձևով և կոնստռուկտիվ բովանդակությամբ, որ նույնիսկ փլատակ վիճակում ունի իր բացառիկ տեղը համաշխարաին արվեստի գանձարանում: Ճարտարագետ Կուզնեցով Ա.Վ. պնդում է, որ «Զվարթնոցը կառուցված Ներսես III օրոք իր վեհությամբ և շքեղությամբ պետք է գերազանցեր բոլոր մինչ այդ ստեղծված կառույցները» (Кузнецов А.В. Тектоника и конструкции центрических зданий. Т.1, -М: Гос. изд-во арх. и град-ва, 1951. с. 113):

«Աշխարի հարյուր մեծագույն տաճարները» հանրագիտական բառարանի հեղինակները` Գուբարեվա Մ.Վ. և Նիզովսկի Ա.Յ. ներկայացնում են Զվարթնոցը ինչպես ճարտարապետական արվեստի գլուխգործոց և նոր տիպի կառույց: Նշված է. “որ տպավորությունը տաճարից այնպիսի ազդեցիկ էր, որ Հայաստանում և նրա սահմաններից դուրս նրա պատկերը բազմիցս փորձել են վերաստեղծել”:

Ըստ Թ. Թորամանյանի գնահատականի “Ինչպես եկեղեցական, նույնպես ալ գեղարվեստական ճարտարապետության մեզ եզակի օրինակ մը Զվարթնոց եկեղեցին: Թեև շատ է խոսված այս հրաշակերտ հիշատակարանին վրա, բայց որչափ որ խոսվի, դարձյալ քիչ է: Ճշմարիտ է, որ այն չունի Պանթեոնի և ս.Սոֆիայի գմբեթներու վիթխարի տրամագիծը և ոչ ալ անոնց մեջ վազած ոսկի հեղեղները կան այստեղ, բայց կա ճարտարապետական այնպիսի մեծություն մը և արվեստագիտական այնպիսի հմտություն, որ համաշխարհային ճարտարապետության մեջ հազվագյուտ օրինակ և պսակ է հայու ստեղծագործական տաղանդին” (Թորամանյան Թ. Զվարթնոց, Գագկաշեն. -Երևան: 1984. – էջ61.):

Հայաստանում առաջին անգամ կիրառվեց եռաստիճան տետրակոնխ շրջանց սրահով կոմպոզիցիան` Զվարթնոցը, որի պատկերը ձևավորվել է առաջին հերթին շնորհիվ հոգևոր իմացության: Զվարթնոցը` երեք համակենտրոն շրջանագիծը խորհդանշում է Հայկի համաստեղությունը (Արիական աստղաին պաշտամունք), Մշտարթուն Զորությունների և Տիեզերական Սբ. Եռամիասնության տաճար, սրբացված Առաքելահավասար սբ. Գրիգոր Լուսավորչի անունով: Փարիզի XIII դարի Սենտ Շապել եկեղեցու (գծ.վերևում) հարթաքանդակների վրա Զվարթնոցի պատկերը խորհրդանշում է Հայաստանը` ջրհեղեղից մարդկության փրկության և հետագա վերածննդի վայրը: Եվ ըստ երևույթի ժամանակն է եկել որ վերածնվի Տաճարը, որի պատկերը յոթերրորդ դարից մինջ մեր ժամանակները շարունակում է մնալ հայ ճարտարապետության բազային ձեվաստեղծ սկզբունք: Զվարթնոցի կոմպոզիցիան կրկնվեց ևս երեք անգամ` Բանակ (VIIդ ?), Լյակիտ(VIIդ.), Գագկաշեն ( Xդ.) եկեղեցիները: Հրաշակերտ տաճարը իրեն վերստղծելու բնական ցանկություն էր առաջացնում: Դեռ վաղ միջնադարում Զվարթնոց տեսնելը դարձել էր անհրաժեշտություն` հասարակության պահանջ:

Նշանավոր տաճարների վերաստեղծումը որոնք այս կամ այն պատճառներով քանդվել են` գոյություն չունեն, շարունակվում է և այսօր` Քրիստոս Ամենափրկչի տաճարը (XIXդ.) Մոսկվա, Ֆրաուէնկիխե եկեղեցին ( XVIIIդ.)` Դրեզդեն, Պսկովի կրեմլը (VIII-XVIIդդ.) հին հիմքերի վրա և այլն: Վերջին տարիներին բազմաթիվ գիտական վեճերից հետո կատարվում է Կիևի սբ. Աստվածածնի ծննդյան եկեղեցու (VIII-X դդ.), որից պահպանովել են միայն հիմքերը, նախագծային աշխատանքները, որոնց հաջորդելու է շինարարությունը: Մեր ժամանակներում ճարտարապետական հուշարձանների վերաստեղծումը իրավական դաշտում ունի իր սահմանափակումները և թույլտվությունները` “Հուշարձանների վերաստեղծումը թույլատրվում է միայն որոշակի պայմանների դեպքերում, որոնք համապատասխանում են դրված խնդրի պահանջներին: Առաջին հերթին`կառույցը պետք է կանգնեցվի նույն տեղում որտեղ այն կառուցված էր, հակառակ դեպքում վերաստեղծման գաղափարը կզրկվի իր հիմնական փաստարկից` կոմպոիցիոն կապերի վերականգնման հնարավորությունից” (Подъяпольский С.С. Реставрация памятников архитектуры. – М: Стройиздат, 1988. с.76,77.): Ավերված կառույցների վերաստեղծումը դա մարդկության կողմից դրանց պահպանման միջոց է: Զվարթնոցի հետ կապված ամբողջական վերականգնման հարցերը նորություն չէ հայ իրականության մեջ: Բայց այդ առաջարկները չունեին շարունակություն, ինչ - որ մարդիկ միշտ խոչնդոտ էին հանդիսանում, արդյունքում խափանելով գործը:

Ճարտարապետ և գիտնական Տ. Մարությանը ով հիմնովին ուսումնասիրել էր և ունի բազմաթիվ տպագիր աշխատանքներ Զվարթնոց տաճարի հետ կապված, համարում էր, որ “Ակնհայտ է, որ Զվարթնոցի վերականգնումը դուրս է որևէ առարկումից, երկու կարծիք այստեղ լինել չի կարող”:Բայց նա առաջարկում էր նոր տաճարը վերստեղծել ոչ թե հին տեղում, այլ քիչ հեռու համալիրից դեպի արևելք: “Կառուցել պահպանված ավերակների տեղում նշանակում է ոչնչացնել նրանց հիմնովի, ստեղծել նրանց տեղում նոր հիմքեր և նրանց վրա էլ կանգնեցնել տաճարը: Հարցը նրանումն է, որ հին հիմքերի և խարիսխների մնացորդների վրա տաճար կառուցելը անհնարին է: Հին հիմքերը կարողություն չունեն կրել նման բեռը: Տաճարի ավերակների պահպանումը անվիճելի է` ոչնչացումը անթուլատրելի է”( Марутян Т. Архитектурные памятники. – Ереван: 1989 с.37):

Կառուցել ոչ իր տեղում նոր Զվարթնոց նշանակում է զրկել այդ շինությունը որևէ բովանդակությունից, ստեղծել ընդամենը իրական չափերի մանրակերտ: Բայց հիմնականը, որի վրա ուզում ենք ուշադրություն բևեռել դա այն է, որ իրադրությունը Զվարթնոց համալիրում արմատապես փոխվել է: Հուշարձանի բնութագիրը կտրուկ տարբերվում այն վիճակից, որը նկարագրված է գիտական գրականությունում: Քանի որ անցյալ դարի վերջի տասնամյակում շինարարական աշխատանքներ են իրականացվել որոնք շոշափել են տաճարի ողջ մակերեսը և պահպանված քարե կարուցվածքը, դրանով իսկ ոչնչացնելով բազմաբնույթ ինֆորմացիան, որը պարունակում էր հուշարձանը (հաշվի չի առնվել վերականգնման նվազագույն միջամտության դրույթը, որպես առաջնահերթություն): Ըստ Տ. Մարությանի այդշինարարական աշխատանքների բնութագիրը հետևյալն է` “հուշարձանի նկատմամբ իրականացված “մասնակի վերականգնում” անվանված անօրինական,անթույլատրելի, գիտականությունից զուրկ գործողություններ..” (Տ. Մարության Հայ դասական ճարտարապետության ակունքներում Եր.-2003. Էջ406.):

Որպիսի պատկերը լիարժեք լինի պետք է ավելացնել ևս կարևոր մի փաստ` Զվարթնոցի ավերակների պահպանման գործընթացը դեմ է առել մի նոր խնդրի` հուշարձանի քարե կառուցվացքների ինտենսիվ քայքայում ( տուֆի և կրաշաղախի էռոզիա և հողմնահարում ): Տարեց տարի ակնհայտ է այն զգալի վնասը, որը անդրադառնում է հուշարձանի վրա:

Մեր խնդրանքով “Երկրաբան-Ոիտիք” ՍՊԸ (տնօրեն Գինովյան Վ.Թ.) և ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնը (տնօրեն Սաղաթելյան Ա.) իրականացրել են ինժիներա-երկրաբանական և հիմնատակերի փորձանմուշների հետազոտում, որոնց տվյալների հիման վրա եկել են հետևյալ նախնական եզրակացությունների: Զվարթնոց ճարտարապետական համալիրի քարերի և կրաշաղախի քայքայման, հողմնահարման, փլուզման պատճառներ են հանդիսանում`

- միջավայրի բարձր թթվայնությունը

- մթնոլորտային տեղումների և տեխնածին ծագում ունեցող մակերեսային ջրերի անարգել մուտքը տաճարի հիմքերի, հիմնատակերի և պատերի տարրերի մեջ

- ոչ լիարժեք կոնսերվացման աշխատանքների կատարումը:

Այն պատճառները, որոնք նախկինում խոչնդոտում էին տաճարի վերաստեղծմանը` արմատապես փոխվել են:

1. Ավերակների պահպանումը անիմաստ է դառնում տեղում իրականացված լայնածավալ շինարարական աշխատանքներից հետո:

2. Հին հիմքերի օգտագործման անհնարինության հարցը միանշանակ չէ` քանի, որ այդ պրակտիկան լայն օգտագործվում է ժամանակակից գիտա-վերականգնողական գործնթացների ժամանակ: Այսօրվա հետազոտական մեթոդները հնարավորություն են տալիս չվնասելով հուշարձանը զննել նրա հիմքերն և հիմնատակերը, դրանով իսկ որոշել տվյալ կառույցի տեխնիկական վիճակը: Դա էլ իր հերթին հնարավորություն է ընձեռնում հիմքերի ամրացման միջոցառումները իրականացնել լիարժեք և ռացիոնալ: Բացի այդ միջնադարյան հիմքերի ֆունկցիոնալ լինելու հարցը ամիջապես կապված է կրաշաղախի հատկությունների հետ`տևական ամրացման աճ, ցրտադիմացկունություն,ճկունություն: Նման պարագայում ժամանակը գործոն չի հանդիսանում, որը միանշանակ մատնանշում է հիմքերի անօգտագործելիությունը: Զվարթնոցի հիմքերի ամրության և նրա օգտագործման հնարավորությունը հաստատում են և կրաբետոնի, շաղախների ու քարե կառուցվածքների հետազոտությունները. (Սարգսյան Հ. Գ. Զվարթնոցի կառուցվածքների մասին. //Պատմա-Բանասիրական հանդես. – Երեվան: ԳԱ Հր-ուն, 1977):

Քանի որ միջավայրի ագրեսիվության խնդրի լուծումը անհրաժեշտ է, ապա ավելի ռացիոնալ չի արդյոք սկսել Զվարթնոցի վերստեղծման գործընթացը: Ավերակների պանպանմսն հարցը մեծ հաշվով լուծում չունի, քանի որ սոցիալական աղետներից հետո տաճարի ավերակները նորից կծածկվեն հողով իսկ քարերը կոգտագործեն ինչպես շինանյութ: Ասվածի ապացույցը` դա մարդկության պատմությունն է:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը մենք համարում ենք, Զվարթնոցի վերաստեղծման առաջարկը առավել շահավետ տարբերակ, որի օգտին խոսում է հետևյալը:

1. Վերածնվում է համաշխարային արվեստի գլուխգործոց, հայկական միջնադարյան շինարարական արվեստի պսակ` Զվարթնոց տաճարը: Թեմա, որը արդիական է մեր հասարակության համար:

2. Լուծվում է հնագիտական նյութի պահպանման հարցը, քանի որ տաճարի շինարարության ժամանակ կօգտագործվեն հին տաճարի քարերը:

3. Վերաստեղծման առաջարկը իրավական նորմերի սահմաններում է ի տարբերություն առաջարկի` կառուցել ոչ իր տեղում: Վերաստեղծված եկեղեցին ի տարբերություն մանրակերտի, պահպանում է հոգևոր-կրոնական, պաշտանմունքային, ժամանակա-տարածքային էությունը: Բացի այդ պետք է հաշվի առնել, որ տաճարները պատահական տեղում չեն կառուցվում:

Առաջարկվող “Զվարթնոց տաճարի վերաստեղծման էսքիզային ծրագրի” նպատակն է համաշխարային արվեստի եզակի հուշարձան` Զվարթնոց տաճարի վարածնունդը: Տեխնիկական խնդիրները` կոմբինացված շինարարական մեթոդի մշակում, ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա, որի շնորիվ հնարավոր կլինի ապահովեյ կառուցվող տաճարի սեյսմոկայունությունը և երկարակեցությունը: Ծրագիրը պարունակում է տեխնիկական առաջարկներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում բարձացնել կառուցվածքի կրողունակությունը: Դրանով իսկ լուծելով կառույցի հիմնական խնդիրը: Ճարտարագիտական առաջարկները ծանրացված չեն տեխնիկական նորույթներով և հիմնված են ավանդական տեխնոլոգիաների վրա, ինչը պարզեցնում է նախագծի իրականացումը:

Առաջին իսկ քաղաքակրթություններից սկսված մոնումենտալ կառույցները նախատեսված էին հազարամյակների համար և անիմաստ ու ոչ շահավետ է անտեսել այդ դրույթը: Պատմական Հայաստանի տարածքում բազմաթիվ հուշարձաններ են պահպանված, որոնց տարիքը հազար տարուց ավելի է: Խնամքի դեպքում այդ կառույցները կգոյատևեին ևս մի քանի հազարամյակ: Միջնադարյան մոնումենտալ կառույցների երկարակեցությունը ապահովվում է ի հաշիվ կրային կապակցանյութի, կամարա-թաղային տեկտոնիկ համակարգի: Դրանք հնարավոր են դարձնում այդ կառույցների գոյատևումը ոչ սեյսմոբարենպաստ տարածաշրջաններում: Միջնադարյան Հայաստանի ավանդական տեխնոլոգիաները հիմք են հանդիսացել համալիր /կոմբինացված/ շինարարական մեթոդի, որը առաջարկվում է սույն ծրագրով: Առաջարկվող վերաստեղծման տարբերակը անվանվում է ռեստավրացիոն վերակազմություն:

Հ.Գ. Բայց գոյություն ունի ևս մի պատճառ, որը ստիպում է մեզ քննարկել Զվարթնոցի վերաստեղծման խնդիրը: Զվարթնոցի կոմպոզիցիան` եռաստիճան տետրակոնխ շրջանց սրահով չունի լայն տարածում հետևյալ պատճառով:

• Նմանատիպ տեխնիկական բարդություններ ունեցող կառուցների շինարարությունը պահանջում է բարձր կարգի կատարող վարպետներ:

• Ըստ հորինվածքի Զվարթնոցը կարող է լինել միայն կաֆեդրալ տաճար, որը ունի խոշոր չափեր և նրա շինարարությունը բավականի թանկ է:

Եվ այստեղ պետք է հաշվի առնել, որ ժամանակակից շինարարական տեխնոլոգիաները այնպիսի արագությամբ են դուրս մղում դարերով մշակված ավանդականը, որ բարձր կարգի որմնադիր վարպետներ գտնելը մեր երկրում շուտով անհնարին կլինի: Դա այն լուրջ խոչընդոտներից է, որը մոտ ապագայում տաճարի վերականգնումը կարող է դարձնել անհնարին, նույնիսկ բավարար ֆինանսավորման դեպքում: Չէ որ փողը ամեն ինչ չի որոշում: Եվ Զվարթնոց տաճար տեսնելը կդառնա անիրականանալի երազանք:

Տվյալ պահին Ծրագիրը հետազոտությունների փուլում է և նրանք ովքեր համամիտ են Ծրագրի առաջարկներին և ունեն հնարավորություն կարող են իրենց մասնակցությունը բերել սույն ծրագրին:

Ճարտ. թեկ. Արմեն Մնացականյան, zvartnotsart@yahoo.com