Վերջին ժամանակները «Բարագավաճ Հայաստանը» ՀՀԿ-ին մի տհաճ անակնկալը մյուսի ետևից է մատուցում: Եթե կոալիցիայի մեկ այլ գործընկերը՝ «Օրինաց երկիրը», հաշտվել է «կրտսեր եղբոր» դերի հետ և հնազանդ քվեարկում է ՀՀԿ-ին ներդաշնակ, չկատարելով ոչ մի սկանդալային հայտարարություններ, ապա «Բարգավաճ Հայաստանը» համառորեն չի ցանկանում հաշտվել այդ ճակատագրի հետ: Մեկ ԲՀԿ-ն մեղարդում է ՀՀԿ-ին իր վրա ճնշում գործադրելու մեջ, զարմանալով, թե ինչու թմրադեղերի սիրահարներ գտնում են միայն մեկ կոնկրետ կուսակցության մեջ, մեկ խոհրդարանական ընդդիմության հետ ստորագրում է նամակ ԱԺ նախագահին՝ առաջարկելով խորհրդարանում կազմակերպելով 100 տոկոսանոց համամասնական ընտրությունների համակարգ, ինչին դեմ է ՀՀԿ-ն: Զարմացրեցին նաև ԲՀԿ ներկայացուցիչների մեկնաբանությունները հենց իրենց պագտամավոր Վարդան Բոստանջյանի հայտարարությունների վերաբերյալ, որն ասել է, որ պատճառ չի տենում, թե ինչու կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում չպետք է աջակցի Սերժ Սարգսյանի թեկնածությանը: ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարել են, որ Բոստանջյանն արտահայտում է իր սեփական կարծիքը, հավանաբար մոռանալով, որ կոալիցիոն հուշագրի տակ գտնվում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ստորագրությունը:
Հակամարտությունն իր գագաթնակետին հասավ վերջին օրերին: Այսպես, խորհրդարանի խոսնակ Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ այդ քվեարկությունը ցույց տվեց, թե որքան կարող են տարբերվել պատգամավորների խոսքն ու գործը: «Ակնհայտ է, որ օրինագծի նպատակը պայքարն է կոռուպցիայի դեմ և ապահովում է խոշոր կապիտալի հրապարակային շրջանառությունը, պայքարում է ստվերի դեմ: Ուստի, յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը խոսում է ժողովրդի անունից, խոսում է կոռուպցիայի մասին և վաղը կուրծք է ծեծելու, պետք է մտածի այն մասին, թե ինչպես իրականում ապահովի խոսքի ու գործի համընկնումը»,-ասել է նա: Նրանից ետ չմնաց փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և հայտարարեց. «Եղան մարդիկ և գործիչներ, ովքեր ֆալստարտով մեկնարկեցին և կեղծ քարոզարշավ սկսեցին: Բայց կա ժողովրդական հստակ ավանդություն` բանը շուտ արթնանալը չէ, բանը ժամանակին տեղ հասնելն է, իսկ մարզական մեկնաբանների խոսքով կարող եմ ասել` քաղաքականությունը ոչ թե սպրինտ է, այլ մարաթոն, և կարևորը ոչ թե արագ վազելն է 100 մետրը, այլ ժամանակին տեղ հասնելը»:
ԲՀԿ պատասխանը դարձավ փետրվարի 7-ին խորհրդարանում Նաիրա Զոհրաբյանի ելույթը, ով հայտարարեց, որ օրինագիծը ոչ մի կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ և «դրա նպատակը մեկն է՝ ապահովել լրացուցիչ եկամուտներ առանց այդ էլ նախանձելի դրության մեջ գտնվող բանկերի համար երկրի քաղաքացիների հաշվին»: Ի նշան բողոքի՝ ԲՀԿ պատգամավորներն այդ օրը բոյկոտեցին խորհրդարանի նիստը և վերադարձան նիստերին միայն հաջորդ օրը: Իրավիճակի մասին իր կարծիքը հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ «բացարձակ սուտ» անվանելով օրինագծի հասցեին մեղադրանքները: Ինչ վերաբերվում է խորհրդարանում այդ օրինագծի կրկնակի առաջադրման հարցին, ապա վարչապետը պատասխանեց. «Այսօր այդ հարցը գտնվում է քաղաքական հարթությունում, քանի որ ոչ մի գրավոր կամ բանավոր առաջարկ ԱԺ-ում օրինագծի փոփոխությունների վերաբերյալ չի հնչել: Դա նշանակում է,որ հարցն անցել է քաղաքական դաշտ, և մենք այն կքննարկենք քաղաքական դաշտում»:
ԲՀԿ այդ երկու ընդդիմադիր ելևէջումներից հետո տրամաբանական հարց է ծագում՝ ի վերջո ինչի կհանգեցնեն դրանք ԲՀԿ-ին: Իրադարձությունների հետագա զարգացման վարկածները երկուսն են, ընդ որում դրանք լիովին հակադիր են: Առաջին վարկածի համաձայն, որը հնչեցնում են որոշ փորձագետներ, ԲՀԿ-ն փորձում է նման քայլերով նվաճել ընդդիմադիր տրամադրված էլեկտորատի վստահությունը, խլել ՀԱԿ և այլ ընդդիմադիր կուսակցությունների ձայների մի մասը: Իզուր չէ, որ ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ, ի տարբերություն կոնգրեսի ղեկավարության դիրքորոշման, հանդես են գալիս ԲՀԿ հետ համագործակցության դեմ՝ «Բարգավաճ Հայաստանի» մոտ տեսնելով Արթուր Բաղդասարյանի սինդրոմը:
Երկրորդ վարկածը ԲՀԿ ներկա քայլերը կապում է «Ռոբերտ Քոչարյանի գործոնի» հետ: Եթե երկրորդ նախագահն իսկապես պլանավորում է վերադառնալ մեծ քաղաքականություն և պայքարել նախագահի պաշտոնի համար, ապա պարզ է դառնում ԲՀԿ համառությունը 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությանն աջակցելու հարցում: Չէ՞ որ ԲՀԿ ստեղծման ամենասկզբից լուրեր են պտտվում այն մասին, որի դա Ռոբերտ Քոչարյանի «նախագիծն» է, որը ստեղծվել է որպես ՀՀԿ-ին հակակշիռ: Սակայն նույնիսկ այս դեպքում ԲՀԿ-ն հավանաբար ՀՀԿ հետ բացահայտ հակամարտության կգնա աշնանը, որպեսզի հնարավորինս քիչ ժամանակ մնա մինչև ընտրությունները:
Առայժմ կողմնակի դիտորդին մնում է սպասել, թե ընտրություններից քանի օր առաջ ԲՀԿ-ն դուրս կգա իշխող կոալիցիայից և ընտրություններից քանի օր հետո կմտնի դրա մեջ: ԲՀԿ բոլոր քայլերը տանում են հենց այդ ուղղությամբ և հազիվ թե նա հրաժարվի ընտրություններին որպես ընդդիմություն մասնակցելու գայթակղությունից՝ իր վրայից գցելով երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի համար պատասխանատվությունը և ամեն ինչում մեղադրելով ՀՀԿ-ին:
Կոալիցիայից դուրս գալու օգտին խոսում է նաև այն, որ հազիվ թե ՀՀԿ-ն երկար տանի կոալիցիոն գործընկերոջ նման հնարքները: Բացի դրանից, ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալը ՀՀԿ-ին շանս կտա առանց դեմքը կորցնելու ապագա խորհրդարան չմտնելուց փրկել «Օրինաց երկրին»՝ նրա հետ ստեղծելով միասնական ցուցակ: