Իր հերթին Զուբկովը նշել է. «Մենք անցկացրել ենք կառուցողական և արդյունավետ բանակցություններ ռուս-հայկական առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ»: Փոխվարչապետը հայտնել է, որ վերջին 4 տարում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 16 տոկոսով՝ 1 մլրդ դոլարով, և «դա դեռ վերջը չէ»:
Հայաստանի հետ համատեղ պոտենցիալ նախագծերից Զուբկովն առանձնացրել է ջերմոցային և կենդանաբուծական համալիրների կառուցումը, գյուղատնտեսական տեխնիկայի առաքումը կազմակերպելը, սերմնաբուծությունը, թռչնաբուծությունը:
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը համոզված է բանակցությունների հաջող ավարտի և հանրապետությունում ռուսական «Ռոսագրոլիզինգ» և բելառուսական «Պրոմագրոլիզինգ» ընկերությունների ներկայացուցչությունների բացվելու մեջ: «Մենք այժմ գտնվում ենք բանակցային գործընթացում, և համոզված եմ, որ այս գործընթացում հաջողություններ կունենանք»,- հայտարարել է նա:
Այս առնչությամբ Սերգո Կարապետյանը հավելել է, որ 2012թ փետրվարի 6-7 այցի շրջանակներում Ռուսատանի փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը ուշադրություն է դարձրել «Ռոսագրոլիզինգի» ներկայացուցչության բացմանը: Նա նաև հաղորդել է, որ ըստ բելառուսական «Պրոմագրոլիզինգի» հետ վերջնական համաձայնությունների, ֆերմերներին հատկացվելու է 4 տոկոս` 6 տարի ժամկետով տրակտորների և 8 տարի կոմբայնների համար:
Դրանք լիովին լավատեսական պլաններ են, քանի որ ՌԴ կառավարությունը երեք տարում մտադիր է 9մլրդ ռուբլի (117 մլրդ դրամ) ուղորդել գյուղտեխնիկայի նորացմանը: Ռուսաստանի գյուղացիական և գյուղատնտեսական կոոպերատիվների ասոցիացիայի 23-րդ համագումարում նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը: Այս տարի գյուղատնտեսական տեխնիկայի նորացման ծրագրին հատկացվելու է 3,5 մլրդ ռուբլի դաշնային բյուջեից, 5մլրդ ռուբլի՝ «Ռոսագրոլիզինգի» կանոնադրական կապիտալից: Ծրագրի ֆինանսավորման արդյունքում 2012-ին տրամադրվելու է 8,5 մլրդ ռուբլի:
Իրագործման առաջին տարում հատկացված միջոցներով նախատեսվում է թարմացնել 4,5 հազար միավոր տեխնիկա: Ընդ որում, ինչպես նշել է Զուբկովը, դա պետք է այնպես անել, որպեսզի ծրագրի իրագործումը սկսվի փետրվար-մարտին, որպեսզի գյուղացիները տեխնիկա ստանան գարնանային դաշտային աշխատանքների սկզբին:
Սակայն հայ ֆերմերներն առայժմ կարող են միայն երազել նման արտոնյալ պայմաններով տեխնիկա ձեռք բերելու մասին և բավարարվել հին տրակտորների վարձակալությամբ, որի հաշվին անհնար է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և հետևաբար եկամուտը: Իսկ առայժմ մեզ մոտ նման տվյալներ են. գյուղտեխնիկայի մոտ 50 տոկոսը հայ ֆերմերները օգտագործում են մոտ 25 տարի, և այն թարմացվելու կարիք ունի: