2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան բարձրացել է 8-րդ հորիզոնական 1115միավորով, Դանիան՝ 10-րդ 1090 միավորով, Չեխիան բարձրացել է 29-րդ հորիզոնականը 775 միավորով, Բուլղարիան նահանջել է 88-րդ տեղը 408 միավորով, իսկ Մալթաննահանջել է 159- րդ հորիզոնականը 133 միավորով:Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1566 միավորով: Երկրորդ տեղում է հայտնվել Գերմանիան 1369 միավորով,եռյակը եզրափակում է աշխարհի արծաթե մեդալակիր Հոլանդիայի հավաքականը 1359 միավորով:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը facebook-ի իր էջում գրել է, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի հանդիպումներըամենայն հավանականությամբ կանցկացվեն Գյումրիի քաղաքային ստադիոնում:
Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հունիսի 12-ին հյուրընկալելու է Անդորրայի ընտրանուն: Ընտրականերրորդ խմբում հայ ֆուտբոլիստները վաստակել են 8 միավոր և զբաղեցնում են 3-րդ տեղը:
Խմբի առաջատարը 10 միավորով Չեխիայի ընտրանին է:
Ծանրամարտ և բռնցքամարտ. Այս օրերիին Հայաստանի բռնցքամարտի հավաքականն Աբովյանում համատեղ ուսումնամարզական հավաք է անցկանում Վրաստանի հավաքականի հետ:Բռնցքամարտիկները պատրաստվում են միջազգային մրցաշարերի, որոնք տեղի կունենան Բուլղարիայում և Ֆինլանդիայում:
Ինչպես նշել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, փետրվարի 15-ին նրանք վրացիների հետ սպարինգ կանցկացնեն: «Թիմի մարտական տրամադրվածությունը բարձր է, և կարծում եմ, որ միջազգային մրցաշարերում մեր բռնցքամարտիկները լավ ելույթ կունենան: 6 բռնցքամարտիկներ ելույթ կունենանԲուլղարիայում, իսկ 6-ը՝ Ֆինլանդիայում»,- ասել է Աղամալյանը:
Մարզչի խոսքով, այդ մրցաշարերից հետո պարզ կլինի, թե ով կմասնակցի վարկանիշային մրցաշարին: Օլիմպիական ուղեգրեր կխաղարկվեն ապրիլի 13-22-ը Տրապիզոնում:
«Ես ակնկալում եմ, որ Տրապիզոնում մեզ կհաջողվի նվաճել մեկ կամ երկու օլիմպիական ուղեգիր»,- ասել է նա:
Փետրվարի 20-26-ը Բուլղարիայում տեղի կունենա բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին կմասնակցեն նաև հայ մարզիկներ:
Ինչպես նշել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, Բուլղարիա կմեկնեն 6 բռնցքամարտիկներ:
«Հիմա հավաքականը մարզվում է Աբովյանում, և պատրաստվում է այդ մրցաշարին: Այնտեղ հանդես կգան Հովհաննես Դանիելյանը (49 ք/կ), Բարեղամ Հարությունյանը (52 ք/կ),Հովհաննես Բոչկովը (56 ք/կ), Վլադիմիր Սարուխանյանը (60 ք/կ), Արթուր Խաչատրյանը (81 ք/կ), Սերգո Պողոսյանը (+ 91 ք/կ)»,- ասել է Աղամալյանը:
Մարտի 8-16-ը Ֆինլանդիայում կկայանա ևս մեկ մրցաշար, որտեղ Հայաստանը կներկայացնեն 6 բռնցքամարտիկներ՝ Կորյուն Սողոմոնյանը, Նարեկ Աբգարյանը, ԱրամԱվագյանը, Արա Պուլուզյանը, Հրայր Մաթևոսյանը և Անդրանիկ Հակոբյանը:
Թենիս. Արգենտինայի հավքականը Դևիսի գավաթի 1/8 եզրափակչում գերմանական Բամբերգ քաղաքի «Stechert Arena Bamberg-ում» 1:4 հաշվով հաղթանակ է տարել Գերմանիայինկատմամբ: Արգենտինացիները զուգախաղից հետո ապահովել են իրենց շուտափույթ հաղթանակը: Դավիթ Նալբանդյան-Էդուարդո Շվանկ զույգը հաղթանակ է տարել ԹոմմիՀաաս-Ֆիլիպ Պետցշներ զույգի նկատմամբ:
Մինչ այդ մենախաղերում Խուան Մոնակոն հաղթել է Պետցշներին, իսկ Նալբանդյանը` Ֆլորիան Մայերին: Մրցումների վերջին օրը Խուան Իգնասիո Չելան հաղթել է Մայերին,իսկ Գերմանիայի միակ միավորը վաստակել է Սեդրիկ-Մարսել Շտեբեն, ով հաղթել է Շվանկին:
Դևիսի գավաթի ¼ եզրափակիչում արգենտինացիների մրցակիցները լինելու են խորվաթները, որոնք արտագնա խաղում հաղթել են Ճապոնիային 3:2 հաշվով:
Դևիսի գավաթի թարմացված վարկանիշում Արգենտինայի հավաքականը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: 2011թ Արգենտինան հասել էր Դևիսի գավաթի եզրափակիչ, սակայնայնտեղ զիջել է Իսպանիայի հավաքականին, որը և գլխավորում է վարկանիշը: