Ինչպես հայտնել է ՀԲՄ նախագահը, Հայաստանի բանկային համակարգի ակտիվներն աճել են 32.3 տոկոսով կամ 506.6 մլրդ դրամով, գերազանցելով 3 տրիլիոն դրամի ցուցանիշը: Նա ընդգծել է, որ նման արդյունքները գրանցվել են եկամտային ակտիվների շնորհիվ: Ինչ վերաբերում է պարտականություններին, ապա դրանք նշված ժամանակահատվածում աճել են 37.3 տոկոսով կամ 461 մլրդ դրամով` կազմելով 1.6 տրիլիոն դրամ: Վարկերի գծով համակարգում աճը կազմել է 36 տոկոս կամ 276.5 մլրդ դրամ` ինչպես իրավական, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից ներգրավված միջոցների հաշվին: Բացի այդ, նա նաև ընդգծել է, որ ապահովվել է վարկային ներդրումների ծավալների 34 տոկոս աճ, որոնք տարվա վերջին կազմել են 1.3 մլրդ դրամ: Աշոտ Օսիպյանը ընդգծել է նաև հայկական կոմբանկերի համար ռիթեյլի «գրավչությունը»: Այդ բանկերը 2011թ իրենց մասնաճյուղերի թիվն ավելացրել են 32-463-ի, և այս միտումը շարունակվելու է նաև 2012թ:
Խոսելով 2011թ բանկային սեկտորի ակտիվների եկամտաբերության մասին, նա հյատնել է, որ այն կազմել է 2.36 տոկոս,իսկ կապիտալի եկամտաբերությունը կազմել է 12.55 տոկոս:
Նա ընդգծել է նաև, որ 2011թ Հայաստանի բանկային համակարգի կարևորագույն խնդիրներից է եղել ռիսկերի կառավարումը:
Եվրոպական ֆինանսական շուկաները կարող են փակ լինել կամ քիչ հասանելի Հայաստանի համար` այդ երկրներում տնտեսության անբարենպաստ զարգացումների դեպքում: Հիմնական միջազգային կենտրոնները, որոնց տնտեսությունների զարգացումները կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը և ԵՄ-ն են:
Այս համատեքստում ՀԲՄ նախագահը հավելել է, որ հայկական բանկերն իրենց հայացքներն ուղղել են ասիական շուկաներին, առավել ևս, որ 2011թ Զարգացման ասիական բանկը և Եվրասիական զարգացման բանկը ակտիվացրել են իրենց գործունեությունը հանրապետությունում: « Մեր բանկերի հայացքներն ուղղված են Հոնկոնգ, Շանհայ, որոնք մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում»,-հավելել է նա: