Թեև կարող եմ ասել, որովհետև եթե մնացած բոլոր կուսակցությունները, ես նկատի ունեմ նախընտրական քարոզարշավի 6 հիմնական մասնակիցներին, այսպես թե այնպես եղել են իշխանության մեջ, ապա «Ժառանգությունը» միակ կուսակցությունն է, որը երբեք չի եղել իշխանության մեջ: ՀՀԿ-ն գործող իշխանություն է, «Բարգավաճ Հայաստանը»՝ կոալիցիայի անդամ, և ամեն դեպքում այն կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ, ով ներկայացնում է նախորդ իշխանությունը, ՀԱԿ-ը «նախորդի նախորդ» իշխանություն է, ՀՅԴ անդամները եղել են կոալիցիայում, «Օրինաց երկիրը» կոալիցիայում է: Այսինքն «Ժառանգությունը» երբեք չի եղել կոալիցիայի մեջ, իսկ նրա առաջնորդը չի եղել նախագահ: Իսկապես, սա միակ ուժն է, որը չի գտնվում, ինչպես նշել է ինչ-որ մեկը, «երեք նախագահների Բերմունդյան եռանկյունու մեջ»:
Ա. Իսկանդարյան. Նրանց ընտրացուցակը շատ հետաքրքիր է: Եվ կրկին, պետք է նայել ցուցակի այն հատվածին, որը խորհրդարան անցնելու հեռանկարներ ունի. դրանք առաջին 6-7 տեղերն են: Նրանք փորձում են որոշակի հեղինակություն կառուցել, նրանք փորձում են խաղալ տարբեր դաշտերում: «Ժառանգությունը» փորձում է աշխատել ազգայնական դաշտում, փորձում է դիրքավորվել հակախորհրդային դաշտում, փորձում է աշխատել քաղաքացիական նախաձեռնությունների դաշտում, չակերտներում դա կարելի է անվանել «բնապահպանական դաշտ»: Հիշենք Մաշտոցի պողոտայի տաղավարների շուրջ ստեղծված պատմությունը:
Նրանք շատ թե քիչ գրագետ են աշխատում, և անդրադառնում են տարբեր դաշտերի և դրա համար պետք է մարդկանց համապատասխան կազմ: Այսինքն նրանք ներգրավում են մարդկանց, ովքեր ներկայացնում են քաղաքացիական հասարակությանը, ինչը բավական գրագետ է: Սակայն պետք է ասել, որ դա ավանդական է այս կուսակցության համար, ինչպես նաև «Ժառանգության» նախկին ցուցակը, այն մարդիկ, ովքեր դեռևս աշխատող խորհրդարանում են, այն բավական էկլեկտիկ է: Այդ կուսակցությունը բավական էկլեկտիկ է մարդկանց կազմով և նրանք շարունակում են այդ ավանդույթը, կրկին ելնելով նրանից, որ կարելի է աշխատել տարբեր տեսակի էլեկտորատի վրա: Մի կողմից դա մեծ հնարավորություններ է տալիս 5-տոկոսանոց արգելքը հաղթահարելու համար, մասնավորապես, նրանց քայլը, որ գնալու են «Ազատ դեմոկրատների» հետ: Մի կողմից «Ազատ դեմոկրատներին» պետք է ինչ-որ անցումային տեղեր տալ, մյուս կողմից նմանատիպ ռազմավարությունը թույլ է տալիս անցնել 5 տոկոսը, բայց թույլ չի տալիս հավաքել ձայների իսկապես լուրջ քանակություն: Ոչ արևմտյան հասարակությունում արևմտյան տեխնոլոգիաներով աշխատելու գաղափարը սովորաբար հանգեցնում է նման արդյունքների: Հնարավոր է, ինչ-որ բան կարելի է նվաճել, բայց դառնալ լուրջ քաղաքական ուժ, մեծամասնական քաղաքական ուժ սովորաբար նման դեպքերում չի ստացվում:
Ա. Իսկանդարյան. Նրանց ծրագրում կրկին կա այն տարրը, որը չկա մյուսների մոտ, բացի Դաշնակցությունից, նրանք որոշակի դիրքորոշում ունեն հայ-թուրքական խնդրի վերաբերյալ: Այն, ինչ չեն անում մյուսները: Ընդհանուր առմամբ բոլոր ծրագրերի մասին կարելի է ասել, որ դրանք այդքան կոնկրետ չեն: Նրանց տարբերությունը մյուսներից այն է, որ ընդհանուր ծրագրերի անորոշության պայմաններում այն շատ արդի է տվյալ պահին, կուսակցությունը որոշակի կերպով դրսևորում է իրեն:
Ա. Իսկանդարյան. Այդ շանսերը կան, և դրանք բավական մեծ են: Այդ կուսակցությունը լիովին կարող է անցնել խորհրդարան, ես նույնիսկ այդ շանսերն ավելի շատ կգնահատեի, քան «Օրինաց երկրի»: Լավ քայլ էր այն, որ նրանք գնում են միասնական ցուցակով և նրանց պետք է 5 տոկոս, այլ ոչ թե 7 տոկոս: Բայց ամեն դեպքում ռիսկեր կան, նրանք խորհրդարան մտնելու եզրին են: