PanARMENIAN.Net- ի բլից-հարցազրույցի ժամանակ Հաջիմուրադ Նուռմագոմեդովը մի քիչ հուզված էր, բայց կարողացավ ճիշտ և տեղին պատասխաններ տալ:
Ըմբշամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը:
Երբ առաջին անգամ գնացի մարզադահլիճ, այդ պահն է հատկապես տպավորվել:
Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:
Ոչ:
Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:
Շատ վաղուց է չեմ օգտվել, վերջին անգամ ավտոբուսով գնացել եմ մրցավայր:
Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:
Չգիտեմ, Հայաստանում գնումներ չեմ կատարում:
Սիրո՞ւմ ես չիփս ուտել:
Չեմ սիրում:
Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:
Երևի բնազդաբար:
Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել քո մարզիչը:
63:
Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ:
Օյ, ոչինչ էլ չի զարմացնում:
Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները:
Չգիտեմ, երևի չունեն:
Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:
Հեռուստացույց չեմ սիրում դիտել:
Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը:
Ալբերտ Ազարյանը:
Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:
Երևի Պեկինի խաղերում:
Քո նախընտրած հանգստի տարբերակը:
Սիրում եմ հանգստանալ Դուբայում կամ էլ Կիսլովոդսկում:
Քո սիրած մուլտֆիլմը:
Չունեմ սիրած մուլտֆիլմ:
Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:
Չեմ տեսել:
Երբեմն ես կարոտում եմ…
Ընտանիքիս:
Երբ ես փոքր էի, երազում էի…
Հայտնի մարզիկ դառնալ:
Իմ անունը դրել են Հաջիմուրադ, որովհետև…
Ծնողներս են այդպես ցանկացել:
Ես սիրում եմ գումար ծախսել…
Մեքենաների վրա:
Բոլորից համեղ պատրաստում է ….
Նայած, թե ինչ կերակրատեսակ: