24 հուլիսի 2012 - 10:16 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Տիգրան Մարտիրոսյան.
2,5 րոպե ծանրորդի հետ
Տիգրան Մարտիրոսյանը ոչ միայն բարձրակարգ մարզիկ է, այլ նաև հիանալի զրուցակից: Նրա հետ յուրաքանչյուր հարցազրույցից հետո մնում են հաճելի տպավորություններ: PanARMENIAN.Net-ի բլից-հարցերին էլ նա պատասխանեց ուրախ և հետաքրքիր:
Ծանրամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը:
Այդ հիշողությունը կապված է իմ առաջին մարզման հետ: Մի անգամ փողոցում պատահաբար հանդիպեցինք իմ մարզիչ Աշոտ Մխիթարյանին, նա կնոջ հետ զբոսնում էր, և մեծ եղբայրս ասաց նրան, որ մյուս օրվանից գնալու եմ մարզվելու:

Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:
Այո:

Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:
Երևի անցած տարի Ֆրանսիայում:

Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:
Չգիտեմ (ծիծաղում է):

Սիրո՞ւմ ես չիփս ուտել:
Այո:

Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:
Բնազդաբար:

Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել քո մարզիչը:
Չգիտեմ:

Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ:
Նրանց ամեն ինչ տեսնելու ունակությունը:

Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները:
Չունեն:

Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:
Այս վերջին 8 ամիսների ընթացքում հեռուստացույց չեմ նայել:

Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը:

Հրանտ Շահինյանը:

Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:
2008-ի Օլիմպիական խաղերում:

Քո նախընտրած հանգստի տարբերակը:
Նախընտրում եմ հանգստանալ ծովափնյա երկրներում, բոլորից առանձին: Շատ եմ սիրում հանգստանալ Թաիլանդում:

Քո սիրած մուլտֆիլմը:
«Առյուծ արքան»:

Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:
Չէ (ծիծաղում է):

Երբեմն ես կարոտում եմ…
Մայրիկիս, ինչպես միշտ:

Երբ ես փոքր էի, երազում էի…
Մեծանալ (ծիծաղում է):

Իմ անունը դրել են Տիգրան, որովհետև…
Պապիկս հայրենասեր էր և անունս դրել է Տիգրան Մեծի պատվին:

Ես սիրում եմ գումար ծախսել…
Նպատակին:

Բոլորից համեղ պատրաստում է ….
Իհարկե, մայրիկս:

Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News