26 հուլիսի 2012 - 10:16 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Արա Խաչատրյան.
2,5 րոպե ծանրորդի հետ
Ծանրորդ Արա Խաչատրյանի հետ միշտ էլ հաճելի է հարցազրույց վարել: Բացառություն չէր նաև այս մեկը: PanARMENIAN.Net-ի բլից-հարցազրույցը մեր ամենահայտնի մարզիկներից մեկի հետ:
Ծանրամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը:
Հիշում եմ, որ բոլորը տքնաջան պարապում էին, ու միանգամից սիրեցի այս մարզաձևը:

Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:
Ոչ:

Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:
2006 թվականին:

Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:
Չգիտեմ:

Սիրո՞ւմ ես չիփս ուտել:
Այո:

Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:
Չեմ կարող ասել:

Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել քո մարզիչը:
Չգիտեմ:

Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ:
Ոչ մի բան:

Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:
«Բանակում» սերիալն եմ նայում:

Ո՞վ է հայ առաջին Օլիմպիական չեմպիոնը:
Վայ, գիտեմ, բայց չեմ կարողանում հիշել:

Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:
2008 թվականի Պեկինի:

Քո նախընտրած հանգստի տարբերակը:
Ակտիվ հանգիստ եմ սիրում:

Քո սիրած մուլտֆիլմը:
«Թոմն ու Ջերին»:

Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:
Չեմ տեսել:

Երբեմն ես կարոտում եմ…
Ընտանիքիս:

Երբ ես փոքր էի երազում էի…
Օլիմպիական չեմպիոն դառնալու մասին:

Իմ անունը դրել են Արա, որովհետև…
Երևի Արա Գեղեցիկի պատվին:

Ես սիրում եմ գումար ծախսել…
Ընկերներիս հետ:

Բոլորից համեղ պատրաստում է …
Կինս:

Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News