Քրիստինե Հարությունյանը PanARMENIAN.Net-ի բլից-հարցերի ժամանակ փոքր-ինչ շփոթված էր ու պատասխանում էր ամաչելով, բայց մի քանի հարցից հետո նա դարձավ անմիջական ու անկեղծ:
Բնութագրիր քեզ:
Բարի և ամաչկոտ:
Ի՞նչ սովորություններ ունես:
Համացանցում եմ շատ ժամանակ անցկացնում:
Քո ուժեղ և թույլ կողմերը:
Թույլ կողմեր չունեմ, իսկ ուժեղն այն է, որ ֆիզիկապես ուժեղ եմ (ծիծաղում է):
Ի՞նչ ֆիլմեր ես նախընտրում:
Սարսափ ֆիլմեր:
Խոհանոցում շա՞տ ես լինում և ի՞նչ ես սիրում պատրաստել:
Շատ քիչ եմ լինում և հիմնականում պատրաստում եմ աղցաններ:
Աղջիկները սովորաբար շատ են սիրում գնումներ կատարել, դու նման թուլություն ունե՞ս:
Ես հիմնականում շատ եմ սիրում գնել ամառային զգեստներ և կոշիկներ, բայց ոչ բարձրակրունկ:
Քո անմոռանալի ելույթը:
2011 թվականի Եվրոպայի առաջնությունում:
Քո սիրած մարզիկը:
Աշխարհի չեմպիոն և 2008 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Մարիա Աբակոմուվան է:
Նետաձգությունից բացի քո ամենասիրած 3 մարզաձևերը:
Հեռացատկ, բռնցքամարտ և ֆուտբոլ:
Երազանքները դառնում են իրականություն, երբ …
Կարողանում ես հաղթել:
Ինչքան շատ ենք մենք օգնում մարդկանց, այնքան …
Ավելի ենք քչացնում նրանց հոգսերը:
Ես միշտ չէ, որ գիտեմ, թե …
Ինչքան կնետեմ նիզակը:
Առանց երևակայության մարդը…
Անհետաքրքիր է:
Պարտությունները հիշելով`…
Միշտ տխրում եմ: