Արման Յերեմյանը PanARMENIAN.Net-ի բլից- հարցերին պատասխանեց շատ հանգիստ ու հավասարակշռված, ինչպես մրցահարթակ դուրս գալիս:
Թաեքվոնդոյի հետ կապված քո առաջին հիշողությունը:
Առաջին հիշողությունը Սիդնեյի Օլիմպիական խաղերի հետ է կապված, ես այդ ժամանակ 13 տարեկան էի, շատ էի տպավորվել: Որոշել էի, որ ես էլ անպայման պետք է մասնակցեմ Օլիմպիադայի: 2000 թվականից է թաեքվանդոն համարվում Oլիմպիական մարզաձև:
Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:
Ոչ:
Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:
Չեմ հիշում:
Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:
Ոչ այդքան թանկ:
Սիրո՞ւմ ես չիփս ուտել:
Այո:
Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:
Երևի փռշտում են դրա համար (ծիծաղում է):
Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ:
Որ երբեմն ճիշտ չեն հասկանում:
Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները:
Ընդհանրապես նման չեն:
Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:
«Վիտամին ակումբը»:
Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը:
Հրանտ Շահինյանը:
Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:
Պեկինյան Օլիմպիադայում:
Քո նախընտրած հանգստի տարբերակը:
Սենյակում միայնակ լինել և քնել:
Քո սիրած մուլտֆիլմը:
«Թոմն ու Ջերին»:
Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:
Տեսել եմ, այդքան էլ վատը չէ:
Երբեմն ես կարոտում եմ…
Ընտանիքս:
Երբ ես փոքր էի, երազում էի…
Դառնալ Օլիմպիական չեմպիոն:
Իմ անունը դրել են Արման, որովհետև…
Մայրիկս է այդպես ցանկացել:
Ես սիրում եմ գումար ծախսել…
Որովհետև ծախսող եմ:
Ինձ խենթացնում է, երբ …
Ինչ որ մի բան իմ ուզածով չի լինում:
Բոլորից համեղ պատրաստում են ….
Մայրիկս ու կինս: