10 հոկտեմբերի 2012 - 09:33 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Արաս Օզբիլիս և Արթուր Սարկիսով.
Արասը շատ է սիրում հացով ձվածեղ, իսկ Արթուրը միշտ հիշում է իր 7-ամյակի մեծ տորթը
Արաս Օզբիլիսն ու Արթուր Սարկիսովը Հայաստանի ազգային հավաքականի կազմը համալրեցին ոչ վաղ անցյալում, բայց կարողացան շուտ հարմարվել թիմին ու սիրվել երկրպագուների կողմից: Նրանք ֆուտբոլի հավաքականի այն երկու ներկայացուցիչներն են, որոնց հետ PanARMENIAN.Net-ի թղթակիցները խոսեցին ոչ հայերենով: Ձեզ ենք ներկայացնում մեր «օտարալեզու» հարցազրույցը Օզբիլիսի և Սարկիսովի հետ:
Ո՞ր դերասանը կարող է մարմնավորել քեզ ֆիլմում:
Արաս. Թող Բրեդլի Կուպերը խաղա իմ մասին ֆիլմում, քանի որ քո սիրած դերասանն է (ծիծաղում է):

Արթուր.Չեմ ուզում ինձ գովել, չգիտեմ, ով կարող է խաղալ:

Առանց ինչի՞ երբեք չես մեկնում ճանապարհորդության:
Արաս.Առանց իմ հեռախոսի:

Արթուր.Առանց խաղակոշիկների և իմ կնոջ:

Ո՞ր կերակրատեսակն ես վերջին անգամ պատրաստվել ինքնուրույն:
Արաս.Պաստա եմ պատրաստել վերջին անգամ:

Արթուր.Շատ վաղուց եմ խոհանոցում ինչ-որ բան պատրաստել, հիմա չեմ էլ հիշում:

Ի՞նչն է վերջին անգամ քեզ ծիծաղեցրել:
Արթուր.Երբ մարզման ժամանակ ցանկանում էին ինձ հետ հարցազրույց անել:

Ցո՞ւրտ, թե շոգ:
Արաս.Շոգ:

Արթուր.Շոգ, քանի որ այն ինձ ավելի է դուր գալիս:

Ի՞նչն է ավելի լավ` լինել անտեսանելի, թե թռչել իմանալ:
Արաս.Կարողանալ թռչել:

Արթուր.Թռչել իմանալ:

Կարաոկեում ո՞ր երգն ես սիրում երգել:
Արաս.Ես լավ չեմ կարողանում երգել:

Արթուր.Տարբերություն չկա, երգել սիրում եմ:

Կարծում ես կա՞ սեր առաջին հայացքից:
Արաս.Ես չեմ հանդիպել մեկին ու հենց առաջին հայացքից սիրահարվել: Դրա համար չգիտեմ` հավատում եմ թե ոչ:

Արթուր.Այո, կնոջս եմ առաջին հայացքից սիրել:

Ո՞վ է այս պահին մտածում քո մասին:
Արաս. Մայրիկս:

Արթուր. Կինս:

Ինչ որ մեկը բանաստեղծություն կամ երգ գրե՞լ է քո մասին:
Արաս. Ոչ:

Արթուր.Այո, և էլի կինս:

Երբևէ պլաստիկ վիրահատություն արե՞լ ես:
Արաս.Չէ, չեմ կարծում, որ դրա կարիքն ունեմ:

Արթուր.Երբեք չեմ արել վիրահատություն և ոչինչ էլ չեմ ցանկանում փոխել:

Ամենասարսափելին, որ խաղից առաջ կարող է տեղի ունենալ քեզ հետ:
Արաս.Այդպիսի բան արդեն եղել է, բայց չեմ ասի:

Արթուր.Սնահավատ չեմ:

Քո սիրած կոմիկ դերասանը:
Արաս.Դժվարանում եմ ասել: Երևի Ջեյսոն Ստեֆենս:

Արթուր.Ջիմ Քերի:

Քո սիրած վեբկայքը:
Արաս.Google:

Արթուր.Չունեմ:

Նախաճաշին ի՞նչ ես սիրում ուտել:
Արաս. Հացով ձվածեղ:

Արթուր.Փաթիլներ (хлопья):

Այս պահին քո ամենասիրած երգը:
Արաս.Ես երգեր լսել շատ եմ սիրում` թե հին ու թե նոր: Սա է պատճառը, որ կոնկրետ անուն չեմ կարող ասել:

Արթուր.The Beatles «I love you»:

Հիշո՞ւմ ես, երբ ես առաջին անգամ սիրահարվել:
Արաս.Այ, դա շատ շուտ էր, ես շատ փոքր էի (ծիծաղում է): Ավելի լավ է հաջորդ հարցին անցնենք:

Արթուր.Ես 16 տարեկան էի այդ ժամանակ, կնոջս եմ սիրահարվել (ծիծաղում է):

Ո՞վ է քո սպորտային կուռքը:
Արաս.Լիոնել Մեսսին: Ես սիրում եմ նայել նրա խաղը:

Արթուր.Չունեմ:

Ի՞նչ է քեզ սովորեցրել ֆուտբոլը:
Արաս.Ամենակարևորն այն է, որ ես կարողանում եմ ֆուտբոլից հաճույք ստանալ:

Արթուր.Սովորեցրել է ապրել:

Քո ամենավառ հիշողությունը մանկությունից:
Արաս.Իմ առաջին պարապմունքը, որին ես գնացել էի ծնողներիս հետ:

Արթուր.Շատ համեղ և մեծ տորթ, որը մայրիկս թխել էր ծննդյանս 7-ամյակի կապակցությամբ:

Ի՞նչ տարբերություն կա հանդես գալ ազգային հավաքականում և ակումբներում:
Արաս.Երկուսն էլ կարևոր են, թե ազգային հավաքականում ու թե ակումբում: Դու ձգտում ես հաղթել ու ուրախացնել քո բոլոր երկրպագուներին:

Արթուր.Դժվար է բացատրել, բայց տարբերությունը շատ մեծ է: Զգացողություններն են տարբերվում:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News