13 դեկտեմբերի 2012 - 18:47 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Մարտին Թորոսյան.
Մինչև տարեվերջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» ծրագրում է ՓՄՁ վարկային պորտֆելը հասցնել մինչև 10 մլրդ դրամի
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ համար ՓՄՁ-ի վարկավորումը առաջնային նպատակային սեկտոր է, քանի որ փոքր և միջին բիզնեսը յուրաքանչյուր երկրի տնտեսության հիմնաքարն է: Ճգնաժամի պայմաններում բանկերը, որպես կանոն, ռիսկերը նվազեցնելու համար խստացնում են վարկավորման պայմանները, այդ թվում` ՓՄՁ-ի համար: Սակայն ներկայումս իրավիճակը փոխվել է և ՓՄՁ սեկտորը կրկին սկսել է զարգանալ: Այն մասին, թե ինչպես է այն զարգանում և 2013-ին ՓՄՁ-ն վարկավորելու բանկի ծրագրերի մասին PanARMENIAN.Net-ին պատմել է ՓՄՁ վարկավորման բաժնի պետի` Մարտին Թորոսյանը:

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքներից է փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ծրագրերի զգալի կրճատումը` ընդհուպ մինչև դրանց դադարեցումը: Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր:
Տնտեսական ճգնաժամի սրացման պայմաններում բանկերը սկսել են դադարեցնել վարկավորման ծրագրերը, այդ թվում ՓՄՁ վարկավորման ծավալները` նվազեցնելու համար վարկային պորտֆելի որակազրկման, սեփական իրացվելիության պակասորդի, ավանդատուների հանդեպ պատասխանատվության և այլնի հետ կապված ռիսկերը: Մոտ երկու տարի առաջ մենք նույնպես կանգնած էինք նման փաստի առջև: Այժմ իրավիճակը փոխվել է. ՓՄՁ վարկավորման հատվածը կրկին սկսել է զարգանալ: Մեր բանկի համար ՓՄՁ ֆինանսավորումը դա առաջնային հատված է, քանի որ փոքր և միջին բիզնեսը ցանկացած երկրի տնտեսության վերևլքն է: Վերջին երկու տարիներին բանկի ՓՄՁ վարկային պորտֆելը աճել է 3,800.0 մլն-ից մինչև 7,400.0 մլն դրամ ՀՀ դրամ:

Ձեր բանկը ակտիվ մասնակցություն ունի ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման ծրագրում, որի շրջանակներում համագործակցում է բազմաթիվ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: Ի՞նչ արդյունքներն են կանխատեսվում 2012 թվականի ավարտին:
2012 թվականին մենք կնքել ենք 10 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր Եվրասիական Զարգացման Բանկի հետ, որի ստորագրման ժամանակ վերջինիս ղեկավարությունը վստահության հայտնեց Առէկսիմբանկի հետ համագործակցության հեռանկարներում, և կարելի է ասել` չսխալվեց: Վեց ամսվա ընթացքում Բանկը կատարել և նույնիսկ գերակատարել է պայմանագրի պայմանները` տրամադրվել է թվով 17վարկ: Նշեմ, որ ԵԱԶԲ-ի հետ համագործակցությունը չի սահմանափակվում միայն այս պայամանգրով: 2013 թվականին ԵԱԶԲ-ն մտադիր էԱռէկսիմբանկին տրամադրել վարկային գիծ`առևտրի ֆինանսավորման զարգացման, ինչպես նաև ինչպես նաև էներգատնտեսող նախագծերի վարկավորման համար անհրաժեշտ ֆոնդերի ձեռքբերման համար: Կարծում եմ` մենք գործելու ենք վարկային սահմանաչափերի ավելացման, ինչպես նաև մեր բանկը նոր ծրագրերում ներգրավելու ուղղությամբ, որը պայմանավորված է Եվրասիական Զարգացման Բանկի ռազմավարությամբ:

Ո՞ր ոլորտներն են ֆինանսավորվել:
Այսօրվա դրությամբ ֆինանսավորվող ավանդական ոլորտներն են` տրանսպորտը, շինարարությունը, առևտուրը, ծառայությունները: Ուրախալի է նաև այն փաստը, որ ըստ մեր հաշվարկների վերջերս 10%-ի չափով աճել են արտադրության ոլորտների վարկավորման ծավալները: Չէ՞ որ ՓՄՁ վարկավորման ծրագրի վերջնական նպատակը դա տեղական արտադրողներին աջակցելը և տնտեսության արտադրական ոլորտի աշխուժացումն է, այդ թվում` արտահանամետ ձեռնարկությունները: Ներկայումս Բանկը վարկավորում է հանքարդյունաբերական, անասնաբուծական, գյուղատնտեսական և այլ ոլորտները: Վերջին ժամանակահատվածում դիտարկել ենք բավականին հետաքրքիր իրավիճակ, երբ առևտրով զբաղվող բանկի հաճախորդները սկսում են բազմազանեցնել իրենց բիզնեսը` վարկային ներդրումներ կատարելով արտադրության մեջ: Օրինակ, եթե ինչ-որ մեկը զբաղվում էր բանջարեղենի առուվաճառքով, ապա այժմ նա կառուցում է իր ջերմոցները կամ հաց է թխում իր սեփական արտադրամասում: Մենք միշտ ուրախ ենք ընդառաջ գնալ նման հաճախորդներին:

ՓՄՁ ֆինանսավորման հատվածի մեր գլխավոր մրցակիցն է Համաշխարհային Բանկը, որի հետ համագործակցությունը ընթանում է շատ արագ տեմպերով: Եթե 2011թ. նոյեմբերի վերջին Համաշխարհային Բանկի վերաֆինանսավորման ծրագրի շրջանակներում տրամադրվել է 1 մլրդ 11 մլն ՀՀ դրամ ընդհանուր գումարի թվով 94 վարկ, ապա 2012թ. միևնույն ժամանակահատվածում արդեն տրամադրվել է 1 մլրդ 571 մլն ՀՀ դրամի 159 վարկ: Ինչպես տեսնում եք` աճը կազմում է մոտ 50 տոկոս:

Վերջին երկու-երեք տարիների ընթացքում մեր բանկը շատ է աճել, առաջին հերթին, կապիտալիզացիայի մակարդակով: Այսօր մենք ունենք առողջ վարկային պորտֆել` միաժամանակ պահպանելով ժամկետայնության և պահուստների ավելի ցածր մակարդակ ի համեմատ միջին բանկային մակարդակի հետ, որը նույնպես մեր աշխատանքի որակի կարևորագույն ցուցանիշներից է:

Պատմեք բանկի 2013թ ծրագրերի մասին
Բացի ԵԱԶԲ և ՀԲ համատեղ ծրագրերից, մտադիր ենք ստորագրել պայամանգիր Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հետ` գյուղատնտեսության վերաֆինանսավորման ծրագրի շրջանակներում: Խոսքը գնում է մոտ 1 մլրդ ՀՀ դրամի մասին: Թվային արտահայտությամբ 2013 թվականի ավարտին նախատեսում ենք ՓՄՁ վարկային պորտֆելը հասցնել 10,000.0 մլն ՀՀ դրամի: