23 մարտի 2006 - 17:44 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Վալերի Բալայան.
Ոչ 2006 թվականը ոչ էլ առաջիկա տարիները չեն կարող բեկումնային լինել ղարաբաղյան գործընթացում
Միջազգային ճգնաժամային խմբի(ՄՃԽ) նոր զեկուցման մեջ «ԵՄ դերը Հարավային Կովկասի հակամարտություննների կարգավորման հարցում» խորագրով խոսվում է, որ «տասնամյակից ավել ձգվող բանակցությունները չպսակվեցին խաղաղ համաձայնագրերի ստորագրմամբ:«Ունենալով «ազնիվ միջնորդի» հեղինակություն եւ ավելի խորը եվրպական ինտեգրման առաջարկությունների հնարավորություն` ԵՄ պատրաստվում է մեծ դեր խաղալ տարածաշրջանում եւ ավելացնել ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ ջանքերը այդ ուղղությամբ: Իր սահմանների անվտանգությունը ապահովելու համար ԵՄ պատրաստվում է իր շուրջը արդյունավետ կառավարվող երկրների շղթա ստեղծել»,- կարծում է ՄՃԽ-ը: ՄՃԽ նոր զեկույցը PanARMENIAN.Net-ի խնդրանքով մեկնաբանում է 1992-1995 թթ. ԼՂՀ Բարձրագույն խորհրդի պաշտպանության եւ անվտագության մշտական հանձնաժողովի նախագահ, «Ավանդույթ» հասարական կազմակերպության նախագահ Վալերի Բալայանը:
Ինչպե՞ս են ԼՂՀ-ում գնահատում Միջազգային ճգնաժամային խմբի զեկուցումներն ու հանձնարարականները:
Ոչինչ չեմ կարող ասել ՄՃԽ-ի գործնեության մասին ԼՂՀ-ու, քանի որ այդպիսինը չի դիտարկվել, իսկ ինչ վերաբերվում է զեկույցներին եւ հանձարարականներին, ապա սա այն հազվադեպ դեպքերից է, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ողջ հանրությունը միաժանակ բացասաբար ընդունեց Միջազգային ճգնաժամային խմբի(ՄՃԽ) թե' զեկույցները եւ թե' հանձնարարականները: Ընդհանրապես, ՄՃԽ փաստաթղթերի հետ ծանոթանալիս անկախ կամքից մի շարք հռետորական հարցեր են ծագում: Հակամարտող կողմերից ո՞րն է հրավիրել ՄՃԽ-ին որպես միջնորդ: Եթե ոչ ոք, ապա ո՞վ է նրանց մեր վզին փաթաթում: Ի՞նչ կապ ունեն նրանք այս հակամարտության հետ: Արդյոք նրանք որոշակի հայացքներ ունե՞ն հակամարտության բազմաթիվ ասպեկտների վերաբերյալ: Եթե ունեն, ապա ինչպիսի՞ն են դրանք եւ այլն, եւ այլն: Զարմանալի է, որ այդ հարցերը անպատասխան կախված են մնում օդում: Առանձնակի տարակուսանք է առաջացնում ՄՃԽ ոչ պրոֆեսիոնալիզմը: Իրենց զեկույցներում նրան հաճախակի եզրահանգումներ են անում, հիմք ընդունելով շահագրգռված կողմերի կասկածելի հոդվածները, նույն այդ կողմերի օգտին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ ԵԱՀԿ-ն գլխավոր դերն է խաղում: ԻՆչով է պայմանավորված Եվրամիության եւ ՄԱԿ-ի` գործընթացին ներգրավելու անհրաժեշտության մասին հայտարարությունները, ինպես պնդում են ադրբեջանցիները:
Չեմ կարծում, որ ԵԱՀԿ դերը հակամարտության կարգավորման հարցում այնքան ինքնուրույն չէ, որքան դա թվում է Ադրբեջանին: Ժամանակակից քաղաքականության յուրահատկությունները գլոբալացման դարում այնպիսին են, որ համաշխարհային քաղաքկանության սկզբունքային հարցերի կարգավորման ժամանակ, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը այդպիսինն է, որոշակի համաձայնության հասնում են ԵՄ-ում կամ ՄԱԿ-ում: Համաձայնության մեծ մասամբ հասնում են այն մեծ տերությունների շահերի շրջանակներում, որոնք ֆինանսավորում են այդ կազմակերպությունների գործնեությունը, իսկ հակամարտող կողմերի շահերը հաշվի են առնվում «ում բախտը ոնց կբերի»: Այդպես է եղել թե Յուգոսլավիայի բաժանման ժամանակ, դա կարելի է տեսնել նաթե' ալսօր Կոսովոյի հարցում, նաեւ որոշակի նրբերանգներով այդպես եղավ եւ լինում է Իրաքի հարցում: Այդ կապակցությամբ, ով պնդում է դա, խորհուրդ կտայի վերաընթերցել Կրիլովի հայտնի առակը, կամ հիշել հանրահաշվի` նույնքան հայտնի գումարելիների տեղերի փոփոխության մասին օրենքը:
Ինչպե՞ս կմեկնաբանեիք հակամարտության կարգավորման փորձերը Ռամբուեյում, Վաշինգթոնում եւ Ստամբուլում: Արդյո՞ք 2006 թվականը կարող է «բեկումնային» դառնալ:
Ոչ 2006 թվականը ոչ էլ առաջիկա տարիները չեն կարող բեկումնային լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Անհանրին է կանխորոշել` քանի տարի է դրա համար հարկավոր: Կիպրոսի հարցումը բեկումը միայն հիմա է նախատեսվում` 30 տարի ժամկետից հետո: Հիշեք քանի տարի էր շարուանկվում հակամարտությունը հնդկաչինական թերակղզում, իսկ չլուծված հարցեր մնացել են մինչ օրս: Եվ ընդհանրապես 20-րդ դարի յուրաքանչյուր հակամրտություն: Բալայանի կարծիքով, այդ ժամկետը կրճատելու համար պետք է աշխուժացնել բանակցային գործընթացը, ընդլայնել բանակցությունների ձեւաչափը, ներգրավել հանրությանը, բարելավել վստահության մակարդակր: Հենց այնպես հակամարտությունը չի կարգավորվի, ցանկություն է պետք դրա համար: Դա շատ ծանր եւ հաճախ անշնորհակալ աշխատանք է եւ շատ պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում:
Ռամբուեյում ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելու միտք է բարձարեցվել: Ինչպե՞ս եք Դուք դրան վերաբերվում:
Ինչ վերաբերվում է ԼՂՀ-ում երկրորդ հանրաքվեն անցկացնելուն, մեկնաբանություններն այդ հարցում ավելորդ են: Իր ժամանակին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները հրաժարվեցին մասնակցել դրան, եւ ես չեմ տեսնում ինչը պետք է փոխի նրանց կարծիքը այսօր կամ Ճգնաժամային խմբի կողմից հորինված ժամկետից հետո: