20 մայիսի 2006 - 14:45 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Արա Ստեփանյան.
Ռուսաստանում ազգային հողի վրա հանցագործություններ չկան, պարզապես կա հանցավորության սանձարձակություն
Ռուսաստանում ազգային հողի վրա հանցագործությունների հաճախակիությունը եւ ընդհանուր հանցավորության սանձարձակությունը առիթ հանդիսացան, որպեսզի խոսեն Ռուսաստանում նեոֆաշիզմի մասին: Բոլոր հանցագործություններում մեղադրում են սքինհեդներին կամ «անհայտ անձանց»: Ռուսաստանի ներկա դրությունը PanARMENIAN.Net-ի համար մեկնաբանում է «Սանկտ-Պետերբուրգի քաղաքագիտական ասոցիացիայի» նախագահ, Աշխարհաքաղաքականության ակադեմիայի թղթակից անդամ, փիլփիսոփայական գիտությունների թեկնածու Արա Ստեփանյանը:
Ինչո՞վ կարելի է բացատրել Ռուսաստանում ազգային հողի վրա հանցագործությունների սանձարձակությունը:
Ես համաձայն չեմ հարցի այդպիսի կառուցման հետ, քանի որ Ռուսաստանում ազգային հողի վրա հանցագործությունների սանձարձակություն չկա, սակայն կա պարզապես ընդհանուր հանցավորության սանձարձակություն, որոնց մեջ կան նաեւ այլազգիների սպանություններ: Ես այդպես խոսելու հիմքեր ունեմ, քանի որ ես այդ խնդրի ուսումնասիրությամբ զբաղվել եմ: Ինքներդ դատեք. տարեկան լինում է 100 հզ. հանցագործություն, որոնց արդյունքում ավազակների ձեռքից մահանում է 60 հզ մարդ: Նույն քանակությամբ մարդ անհայտ կորում է, այդ թվում 24 հզ. երեխա: Այս վիճակագրության մեջ հավատքի կամ ազգային պատկանելության հողի վար կատարված հանցագործությունները չափազանց քիչ են: Սակայն դա չի նշանակում, որ այդպսիսի հանցագործություններ չկան: Դրանք կան, սակայն չի կարելի ասել, որ կա ֆաշիզմի սպառնալիք կամ «Պետերբուրգը ֆաշիզմի մայրաքաղաքն է»: Ռուսաստանում կան խնդիրեներ, ավելի ճիշտ, ռուս ազգն ունի մեծ խնդիրներ: Հարցն այսպես է դրված` լինել թե չլինել ռուս ազգին ընդհանրապես: Եթե ռուս ժողովուրդը կոլեկտիվ ձայն ունենար, ապա նա վաղուց արդեն SOS ազդանշանը կտար: Ես ուշադրություն եմ դարձրել, որ բոլոր, այդ թվում ժողովրդագրական ծրագրերը, ռուսների մոտ որեւէ էմոցիա չեն առաջացնում: Այդ ծրագրերը չափազանց ուշացած են: Վերադառնալով հարցին` եւս մեկ անգամ ցանկանում են ընդգծել, որ այսօր փողոցային ավազակությունից ոչ ոք ապահովագրված չէ, առանց տարբերության` որ Աստծուն է նա աղոթում կամ ինչ գույնի է նրա մաշկը: Պետերբուրգում դեպքեր են հայտնի, երբ հայտնաբերել են աֆրիկացու վրա ավազակային հարձակում կատարած հանցագործներին, որոնք ոչ միայն սքինհեդ չեն եղել, այլ նույնիսկ ադրբեջանցի էին: Այդ փաստը խոսում է այն մասին, որ այլազգիների նկատմամբ հանցագործություն կատարելու դեպքում, հանցագործներին փնտրելու են սքինհեդական կազմակերպություններում: Ցանկանում եմ նշել, որ հանցավորության սանձարձակությունից առաջին հերթին տուժում են իրենք` ռուսները:
Իսկ ինչպե՞ս են վերաբերվում «Ռուսաստանը ռուսների համար» նշանաբանին իրենք` ռուսները:
Այդ նշանաբանը, ես կասեի, ավելի շուտ, հուսահատության ճիչ է: Այդ նշանաբանը օգտագործողների շարքում քիչ չեն այն մարդիկ, որ ռուս ազգին չեն պատկանում: Իսկ հուսահատությունն իր հերթին առաջանում է իրադրության անելանելիությունից, որում հայտնվել է Ռուսաստանը: Ինքներդ դատեք. ռուս բնակչության կրճատման ֆոնի վրա` 10 տարվա ընթացքում 10 մլն, որոնցից 9 մլն.-ը ռուս, աճում է այլազգիների թվաքանակը եւ առաջին հերթին անօինական ներգաղթողների հաշվին: Նրանք չեն ցանկանում հարմարվել ռուսական միջավայրում, ընդունել ռուսական նորմերն ու վարքը: Դրան գումարած նրանք ավելի ու ավելի շատ իրավուքներ, արտոնություններ են պահանջում, պահանջում են ուշադրություն դարձնել իրենց խնդիրներին, սակայն հրաժարվում են հասկանալ աբորիգենների` այսինքն տեղական բնակչության խնդիրները: Ճիշտ է, «Նովի Պետերբուրգ» թերթի կարծիքով, հայերը հասկանում են ռուսական խնդիրը: Իրավիճակը լարում են հանցագործ էթնիկ խմբավորումները: Արդեն յուրաքանչյուր Ռուսաստանի միջին քաղաքացի քիչ թե շատ կարող է հուշել` հանցագործ էթնիկ խմբավորումներից որն է զբաղվում թմրաբիզնեսով, որը` ավտոմեքենաների հափշտակությամբ, գողությամբ, ավազակային հարձակումներով, մարդկանց, մարդկային օրգանների ու երեխաների վաճառքով: Առավել հուսահատության է բերում իրավապահ մարմինների կոռումպացված լինելը: Ժողովուրդը այլեւս ոչ մեկին չի կարող դիմել, այդ պատճառով նրանք անտարբեր են այլազգիների սպանությունների նկատմամբ. սեփական խնդիրներն ավելի շատ են: Այս ամենը հարցի միայն սոցիալական կողմն է, սակայն կա նաեւ կենսաբանական կողմը. Ռուսաստանում վերջին 15 տարիների ընթացքում բնակչության մեջ ձեւավորվել է ռասայական մտածելակերպի տեր մարդկանց հատված, որնց համար գոյություն ունեն արիական ժողովուրդներ եւ մյուսները: Բացի նրանցից կա փողոցային խուլիգանությունը, որը թաքնվում է տարբեր ազգայնամոլական նշանաբանների ետեւում, որը պատվերով կարող է ամեն տեսակի ցույց կազմակերպել: Նրանք շատ են. դրանք այն երեխաներն են, որոնց հասարակությունն ու պետությունը թողել է բախտի քմահաճույքին: Նրանք մեծացել են եւ ապրում են այնպես, ինչպես կարողանում են: Եվ իրենց դժբախտ ճակատագրի մեղավորներ նրանք համարում են հրեաներին եւ նրանց կամակատարներին` այլազգիներին, ովքեր գրավել են Ռուսաստանի իշխանությունը:
Ո՞վ կարող է առաջնորդել ու դաստիարակել սքինհեդներին ազգայնամոլական ոգով:
Ով ասես: Հայերի մոտ Ռուսաստանի մասին պատկերացումը մնացել է անցյալ դարի մակարդակին: Քանի որ նրանք ոչ մի կերպ չեն կարող հասկանալ` ինչու են Ռուսաստանում կանոնավոր կերպով հակահայկական ակցիաներ կազմակերպվում: Դա կատարվում է այն պատճառով, որ հայերի հակառակորդներն աշխատում են այդ ուղղությամբ ամբողջ ուժով. կաշառում են քաղաքական գործիչներին, լրագրողներին, գնում են հեռուստահաղորդումներ, թերթեր: Շուկաների գրավումից հետո, նրանք սկսեցին նույնն անել նաեւ ՆԳՆ կառույցներում. միլիցիոներներ, քրեական հետաքննություն եւ այլն: Ուստի խուժանին ինչ-որ գործողության հրահրելը դժվար չէ: Եթե հիշում եք, ապա ԽՍՀՄ կարգախոսներից մեկն էր` «երեխաները պետության հարստությունն են» կարգախոսը: Ազատական-ժողովրդավարական Ռուսաստանի համար երեխաները ծանր հոգս էին, եւ նրանցից շատ արագ ազատվեցին, թողնելով բախտի քմահաճույքին: Եվ այսօր մենք ունենք 5 մլն խնամազուրկ եւ անվերահսկելի երեխաներ: Այժմ, երբ այդ խնամազուրկները մեծացան եւ տեսան, որ ոչ ոքի պետք չեն` ոչ պետությանը, ոչ հասարակությանը, ոչ ծնողներին, ավելի չարացան: Ի տարբերություն գարեջրի, օղու, թմրանյութերի միլիոնավոր անտուն սպառողների, որոնք երիտասարդ հասակում աննկատ մահանում են կեղտոտ, գարշելի նկուղներում, ձեղնահարկերում, անասնական վիճակում, «սափրագլուխների» մեծամասնությունը չի ընդունում սեփական երկրում վտարանդիների համար սահմանված այդ ճակատագիրը: Այո նրանք չարացած են, հաճախ դաժան, մասնակցում են անկարգությունների, խուլգանություն են անում: Իսկ ինչ է նրանց մնում անել` շնորհակալություն հայտնել իրենց «բարերարներին» այն բանի համար, որ իրենց զրկել են սովորելու, մասնագիտություն ստանալու, համապատասխան աշխատանք ունենալու, բուժվելու, ի վերջո ապրելու հնարավորությունից: Կենտրոնական ԶԼՄ-ները նրանց դերը հասարակության մեջ սահմանել են որպես ֆաշիստական խրտվիլակի դեր: Թե ինչի համար է դա արվում, արդեն այլ թեմա է:
Ինչպե՞ս են իրենք ռուսները վերաբերվում նեոֆաշիզմի աճին Հիտլերին հաղթած երկրում:
Նեոֆաշիզմի ոչ մի աճ Ռուսաստանում չկա: Եթե համեմատենք 20 դարի 90-ականների սկիզբը 2005-06 թվականների հետ, ապա կարելի է ասել, որ 90-ականների սկզբին առավել ուժեղ էին ազգայնակնների դիրքերը, սակայն այն ժամանակ նրանց այդքան տեղ չէին տալիս կենտրոնական ԶԼՄ-ներում: Այսօր, երբ նրանց կառույցները ջախջախված են, չգիտես ինչու սկսել են խոսել ռուսական ֆաշիզմի մասին: Ռուս ժողովրդի մեծ մասը բացասաբար է վերաբերվում ֆաշիզմին, դա ցույց են տալիս սոցիոլոգիական հարցումները, եւ այլ կերպ լինել չի կարող: Ռուսներն իրենց բնույթով շատ հանդուրժող են: