8 փետրվարի 2008 - 18:40 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Վազգեն Միրզախանյան.
Վրաստանի հայ համայնքը լավագույնի հույսն ունի, հակառակ դեպքում բարդ կլինի ապրել
Ողջ աշխարհի հայ համայնքները գրեթե միանման են ապրում. մի տեղ լավ, մի տեղ վատ, սակայն նրանցից յուրաքանչյուրում «ազգային փոքրամասնության սինդրոմ» կա, որը մի շարք դեպքերում խանգարում է ինտեգրվել երկրի հասարակության շարքերը: Շատ բարդ է նման պայմաններում պահպանել ինքնատիպությունը, չկորցնել լեզուն, ավանդույթները, մշակույթը: Վրաստանի հայ համայնքի կյանքի մասին այսօր պատմում է Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը:
Արդյոք հայ համայնքը մասնակցու՞մ է Վրաստանի քաղաքական կյանքին:
Թբիլիսիի հայ համայնքը վերջին ընտրություններին քվեարկել է հօգուտ գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի: Ջավախքում եւս մեծամասնությունը նրա օգտին է քվեարկել: Մենք ձգտում ենք բարելավել կապերը, եւ դեռեւս դա պտուղներ բերում է: Սահակաշվիլին, համենայն դեպս, փորձում է անել այն ամենը, ինչ խոստանում է: Ես վստահ եմ, որ Վրաստանն իրոք անհանգստացած է Ջավախքի եւ ընդհանրապես տարածաշրջանի խնդրով: Սխալ է ասել, որ ոչինչ չի կատարվում: Ինչ-որ բան արդեն արվել է. ճանապարհներն են կարգի բերվում, ամբողջությամբ վերանորոգվել է Ախալցխա-Բաթում մայրողին: Ախալքալաքում պատրաստվում են Հայ-վրացական համալսարան բացել: Իհարկե, ընդհանուր առմամբ քիչ բան է արված, սակայն մենք հայ համայանքի նկատմամբ պետության կողմից առավել լավ վերաբերմունքի հույսով ենք ապրում:
Այնուամենայնիվ, Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) մինչեւ հիմա կարգավիճակ չունի Վրաստանում: Իչու՞մ է կայանում գրանցման հետ կապված խնդիրը:
Ինչպես գիտեք, մենք բազաթիվ անգամներ առաջարկություններ ենք ներկայացրել խորհրդարան, որը պետք է հաստատի ՀԱԵ-ի իրավական կարգավիճակը, սակայն մինչեւ հիմա պատասխան չենք ստացել: ՀԱԵ-ի վրաց թեմը «Երկիր» կազմակերպության հետ համատեղ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովին ներկայացնելու դիմում է պատրաստել, սակայն դեռեւս պատասխան չկա: Վրաստանում, իդեպ, ոչ մի կրոնական հաստատություն իրավական հիմքեր չունի: Ամբողջ հարցը Վրաց Ուղղափառ Եկեղեցու դիմակայության մեջ է: Նրան թվում է թե մյուսները իր իշխանությանը կխանգարեն, սակայն դա այդպես չէ: Մենք պարզապես ցանկանում ենք վերադարձնել մեր եկեղեցիներն ու սեփականությունը, ինչպես եւ հույներն ու մահմեդականները: Իդեպ, մենք նորմալ հարաբերություններ ունենք Վրաստանի մահմեդականների հոգեւոր առաջնորդի հետ:
Եւ ամեն դեպքում, չի կարելի ասել, թե հայերը Վրաստանում շատ լավ են ապրում: Կարծիք կա, որ Ստամբուլի հայերն ավելի լավ վիճակում են, քան հայերը Թբիլիսիում:
Ես նաեւ կուզեի նշել այսպես կոչված «ազգային փոքրամասնության սինդրոմը», որն անխուսափելի է բոլոր այն երկրներում, որտեղ հայեր են ապրում: Վրաստանը բացառություն չէ: Սակայն հայերի նկատմամբ վրացիների վերաբերմունքը վերջին ժամանակներս փոփոխվել է: Պակասել է վրաց ԶԼՄ-ներում հայատյաց հրապարակումների թվաքանակը, եւ մենք դա որպես դրական քայլ ենք գնահատում: Ավելին, հայերին ավելի լավ են վերաբերվում, քան ադրբեջանցիներին: Վրաստանի ադրբեջանցիները անընդհատ բողոքում են Բաքվի իշխանություններից նրանց նկատմամբ ուշադրության բացակայության պատճառով: Հայկական կառավարությունը նման բան թույլ չի տա: Մենք դասագրքեր ենք ստանում, հատուկ գրականություն: Այսօր հայ թեմն ավելի կազմակերպված է: ՀԱԵ-ի թեմը գտնվում է Թբիլիսիում ՀՀ դեսպանատան հետ մշտական շփման մեջ, մենք «Հայկական մշակութային կենտրոն» ենք բացել: Իսկ ինչ վերաբերում է հայերի դրությանը Ստամբուլում եւ Թբիլիսիում... Գուցե ֆինանսապես նրանք մեզնից լավ են ապրում, սակայն քաղաքական առումով մենք ավելի ազատ ենք:
Վրաստանը մինչ օրս չի ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Կայսրությունում: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է նման բան մոտ ապագայում:
Ամեն տարի, ապրիլի 24-ին հայ համայնքը, Թբիլիսիում ՀՀ դեսպանատունը եւ թեմը կազմակերպում են ցույց, որը սկսվում է Սուրբ Գեւորգ եկեղեցու մոտ: Մենք երթով քայլում ենք դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, իսկ հետո հայկական գերեզման: Թբիլիսիի հայերը մի քանի անգամ նամակ են ուղարկել խորհրդարան պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն մինչեւ հիմա պատասխան չեն ստացել: Ըստ իս, ողջ հարցը Թուրքիայից եւ Ադբեջանից Վրաստանի տնտեսական կախվածության մեջ է, այդ երկրները շատ կարեւոր են Վրաստանի համար. նրանց տարածքով է նա ստանում գազ, էներգակիրներ... Այնպես որ, ամեն ինչ շատ բարդ է: Ճիշտ է, ինչպես ես արդեն նշել եմ, մամուլում աճել է հայերի նկատմամբ դրական վերաբերմունքը եւ ապրիլի 24-ին գրեթե բոլոր թերթերը գրում են մեր ցույցերի մասին: Ես հիշում եմ, ինչպես 2005 թվականին մենք պլակատներ էին փակցում` նվիրված Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին, եւ ոստիկանությունը հետեում էր, որպեսզի դրանք ոչ ոք չպատռի: Ամեն դեպքում, Վրաստանի հայ համայնքը լավագույնի հույսով է ապրում: Այլ կերպ բարդ է ապրել: