Nokia Ovi Daily Apps blog-ն այսօր ներկայացրեց Fitness Planner ծրագիրը Symbian հեռախոսների համար։
Շնորհիվ այս ծրագրի յուրաքանչյուր մարդ կարող է հաշվարկել, թե օրվա մեջ որքան ժամանակ է քայլում, վազում, լողում կամ այլ մարզաձևով զբաղվում։ Այս ծրագիրը նախատեսված է ֆիզիկապես անընդհատ շարժման մեջ գտնվող մարդկանց և սպորտի սիրահարների համար։
Ծրագիրն ապահովում է օգտվողի օրական կատարած ֆիզիկական գործողության գծապատկերը։ Եթե օգտագործողն առաջադրանք է նշում՝ ավտովարում, վարելու օր և ժամ, ապա պլանավորում, որ 50 րոպեում պետք է վարի 15 մղոն, վարելուց հետո ծրագիրը ցույց է տալիս, թե օգտագործողը վարել է 15 մղոնը՝ 58 րոպեում։
Ծրագիրը ներառում է հետևյալ ատլետիկ գործողությունները՝ քայլ, վազք, հեծանվային սպորտ, լող, թիավարում, մագլցում, սքեյթինգ, աերոբիկա, դահուկային սպորտ։
Ծրագրի ծավալն է 0,48MB, լեզուները՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և իտալերեն։ Գինը՝ 1 դոլար Ovi Store-ից։