9 օգոստոսի 2003 - 21:33 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ԲԱՔՎԻՆ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼ
Բաքվին ստիպում են ընդունել Երեւանի հետ տնտեսական համագործակցություն սկսելու գաղափարը, իբր, հանուն թշնամության վերացման, տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատման: Այդ մասին Բաքվի «Էխո» թերթին հայտարարել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբասովը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ «Հայաստանը հաջողության այնքան էլ մեծ շանսեր չունի»: «Այնքան ժամանակ, քանի դեռ կողմերից մեկը մյուսին տարածքային հավակնություններ է ներկայացնում, նրանց միջեւ ոչ մի վստահություն լինել չի կարող, եւ պետք չէ պատրանքների գիրկն ընկնել»,- ասել է նախարարը: Նրա կարծիքով, ողջ տարածաշրջանի համար ստեղծված իրավիճակից ելքը, հնարավոր է, կարող էր դառնալ Շենգենյան համաձայնագրի սխեման. տարածքային հավակնություններից հրաժարումը , փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատումը: Միեւնույն ժամանակ, Ն. Աբասովը բողոքել է երկակի ստանդարտների քաղաքականությունից, որը վարում են գերտիրութունները եւ որոշ ԶԼՄ-ների ու դրանց հետեւում կանգնած քաղաքական գործիչների դիրքորոշումից: