28 հուլիսի 2003 - 23:56 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՐԴԱՑՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ադրբեջանական կողմից վերջին ժամանակներս պարբերաբար հնչող ագրեսիվ հայտարարությունները Հայաստանի հասցեին, որոնք, որքան էլ նախընտրական բնույթ ունենան, կարող են դժվարացնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը Եվրամիության Հարավային Կովկասի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի հետ հանդիպման ժամանակ: Փոխխոսնակկի խոսքերով, նման հայտարարությունները ժողովրդի մոտ ստեղծում են անհանդուրժողականության մթնոլորտ: