23 մարտի 2012 - 14:50 AMT
Թուրքիայում տարեց տղամարդը հարձակվել է Իրանի դեսպանատան վրա

Այսօր հարձակում է կատարվել Թուրքիայում Իրանի դեսպանատան վրա, հայտնում է Anadolu գործակալությունը: Ըստ տեղեկատվության, անհայտ տարեց մարդը Իրանի դեսպանատան շենքի ուղղությամբ պայթուցիկ հեղուկով երեք շիշ է նետել: Չարագործը ձերբակալվել է: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, սկսվել է հետաքննություն: