23 մարտի 2012 - 16:03 AMT
Նիգերիայի ֆինանսների նախարար Նգոզի Օկոնջո-Իվեալան կպայքարի ՀԲ ղեկավարի պաշտոնի համար

Նիգերիայի ֆինանսների նախարար Նգոզի Օկոնջո Իվեալան առաջադրվելու է Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում: Այդ մասին նրա հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀԱՀ ֆինանսների նախարար Պրավին Գորդհանը, հաղորդում է AFP-ն: Մի քանի օր առաջ Օկոնջո Իվեալայի ներկայացուցիչը հայտարարել էր, որ նա շահագրգռված չէ այդ պաշտոնը զբաղեցնելու մեջ:

Այսօր երեկոյան ավարտվում է Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում թեկնածուների առաջադրման ժամկետը: Ավելի վաղ այդ պաշտոնում ընտրվելու ցանկության մասին հայտնել էր Հարվարդի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը, հաղորդում է Lenta.ru-ն: