Երաշտը, ջրհեղեղներն ու խմելու ջրի պակասը կարող են մոտակա տասնամյակի ընթացքում զգալի գլոբալ անկայունության և հակամարտությունների հանգեցնել: Այդ մասին ասվում է ԱՄՆ հետախուզական ծառայության հրապարակած նոր հաշվետվությունում:
Հաշվետվության համաձայն` զարգացող երկրները, որոնք բնակչության պահանջների ու պահանջարկների մշտական աճ են գրանցում, առանձնապես շատ կտուժեն:
Կլիմայի փոփոխությունները ծանր հետևանքներ կունենան գլոբալ աշխարհաքաղաքականության համար, ինչը վերջնական արդյունքում կարող է հանգեցնել մարդկության համար տարածաշրջանային պատերազմի նոր տիպի` պատերազմի հանուն պաշարների, ասվում է հաշվետվությունում: