23 մարտի 2012 - 21:04 AMT
Արաբական խորհրդարանը Արևմուտքին կոչ է արել ուշադիր ուսումնասիրել Իսրայելի միջուկային զինանոցը

Արաբական խորհրդարանը օրերս Կահիրեում ԱՊԼ կենտրոնական գրասենյակում իր նիստի ժամանակ արևմտյան երկրների իշխանություններին ու ղեկավարությանն է դիմել կոչով` զբաղվել Իսրայելի միջուկային զենքի ու միջուկային զինանոցի հետ կապված հարցի ուսումնասիրմամբ, որոնք վտանգ են ներկայացնում տարածաշրջանի երկրների անվտանգության համար, և Իսրայելի վարչակարգին ստիպել ստորագրել ՄԶՉՊ-ն (Միջուկային զենք չտարածելու մասին պայմանագիր):

Իսրայելը, չհանդիսանալով ՄԶՉՊ անդամ, ունի միջուկային մարտագլխիկներ, որոնց թիվը տատանվում է 200-ի և 400-ի միջև, և որոնք վտանգ են ներկայացնում ողջ տարածաշրջանի և աշխարհի համար: