24 մարտի 2012 - 10:49 AMT
Շուրջ 11 հազար նիգերիացիներ դատի են տվել Royal Dutch Shell ընկերությանը նավթի արտահոսքի համար

Շուրջ 11 հազար նիգերիացիներ Նիգեր գետի ակունքների մոտ գտնվող 35 գյուղերից հայցով դիմել են Լոնդոնի Բարձր դատարան՝ անգլա-հոլանդական Royal Dutch Shell ընկերության դեմ: Հայցվորները պնդում են, որ նավթի արտահոսքի պատճառով 2008թ. ոչնչացավ իրենց տարածաշրջանի շրջակա միջավայրը և նրանք զրկվեցին գոյության միջոցներից: Հայցի գումարը գերազանցում է մի քանի տասնյակ միլիոն դոլարը:

Նիգերիացիների փաստաբանը Լոնդոնում հայտարարել է. «Նրանք մեզ առաջարկ արեցին, սակայն համայնքներն այն չընդունեցին»: Սակայն, իրավաբանը հուսով է, որ կողմերը դեռ կարող են համաձայնության գալ: