24 մարտի 2012 - 10:53 AMT
Հանրապետության ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են

Մարտի 24 -ի` ժամը 09.00-ի դրությամբ, հանրապետության միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են, հայտնում է տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը:

Դեռևս փակ է մնում Սելիմի լեռնանցքը: Համապատասխան տեխնիկայի օգնությամբ մաքրման ինտենսիվ աշխատանքները շարունակվում են: