24 մարտի 2012 - 13:26 AMT
Նարեկ Հախնազարյանը ելույթ է ունենալու Մասաչուսեթսում

Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը մարտի 31-ին ելույթ է ունենալու Մասաչուսեթսի Սփրինգֆիլդ քաղաքում: Նա Սփրինգֆիլդի սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացնելու է Հայդնի Թավջութակի կոնցերտը և Բեթհովենի 4-րդ սիմֆոնիան, հայտնում է Springfield News-Sun-ը:

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ. Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային համբավ վայելող երաժիշտ: «Վաշինգտոն փոստ» թերթը նրան անվանել է ֆենոմենալ թավջութակահար: Նարեկ Հախնազարյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի: Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաև Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաքներում։ Այժմ Հախնազարյանը Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է: 2011 թ-ին նա փայլուն հաղթանակ տարավ Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում: