24 մարտի 2012 - 14:06 AMT
«Թուլուզյան հրաձիգի» եղբորը տեղափոխել են Փարիզ` հարցաքննության համար

«Թուլուզյան հրաձիգ» Մուհամմեդ Մերայի ավագ եղբորը` Աբդելքադեր Մերային տեղափոխել են Փարիզի` ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման ոստիկանական բաժանմունք, շաբաթ օրը գրել է ֆրանսիական «Լիբերասյոնը»: Այնտեղ Ա. Մերան և նրա ընկերուհին, ում անունը հայտնի չէ, մինչև ուրբաթ մնալու են հսկողության ներքո, հաղորդում է պարբերականը:

Ներկա դրությամբ, չի կարելի վստահաբար ասել, որ շաբաթ օրը նրան ազատ կարձակեն: Համաձայն ֆրանսիական օրենսդրության, ձերբակալվածները կալանքի տակ կարող են մնալ միչև կիրակի` առանց պաշտոնական մեղադրանքների ներկայացման:

Ա. Մերան կարող էր լինել «թուլուզյան հրաձիգի» ենթադրյալ համախոհը, սակայն նա ոստիկանությանը հայտնել է, որ տեղյակ չի եղել եղբոր հանցավոր մտադրությանը: