«Ադրբեջանը բազմիցս է փորձել փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, այդ թվու նաև տեղափոխել քննարկումը ՄԱԿ»,-Երևանում լրագրողներին է հայտարարել քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: «Ադրբեջանը միշտ փորձել է իր համար «ընդունելի» միջնորդների գտնել՝ համարելով, որ դա բանակցային գործընթացը կթեքի իր կողմը:
Սակայն, անկախ նրանից, թե Եվրամիությունը կփոխարինի Ֆրանսիային թե ոչ, ամեն ինչ կախված կլինի բանակցային գործընթացի մասնակիցներից: Որևէ փոփոխությունների միակ նախադրյալը կարող է լինել ԵՄ կողմից սկզբունքային նոր առաջարկներն ու նոր մոտեցումները հակամարտության լուծմանը»: Միջնորդները լոկ խորհրդատուների դեր են կատարում և չեն կարող կողմերին ստիպել ինչ-որ որոշում ընդունել: Փորձը դա է ցույց տալիս, նշել է Մանասյանը:
Մարտի 23-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փաստաթուղթ ընդունեց Հայաստանի վերաբերյալ, որտեղ առաջարկվում է փոխարնել Ֆրանսիայի մանդատը ԵՄ մանդատով ԵԱՀԿ ՄԽ կազմում: Փաստաթուղթը պետք է քվեարկության դրվի Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում: